Անելիք Բանկի ֆիզիկական անձանց դեպոզիտային պորտֆելը 2012 թ.-ի առաջին կիսամյակում աճել է 4 մլրդ դրամով` գերազանցելով 22 մլրդ դրամը

01.08.2012 18:11
Անելիք Բանկի ֆիզիկական անձանց դեպոզիտային պորտֆելը 2012 թ.-ի առաջին կիսամյակում աճել է 4 մլրդ դրամով` գերազանցելով 22 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկի կողմից 2012 թվականի առաջին վեց ամիսներին ներգրաված ֆիզիկական անձանց դեպոզիտային պորտֆելն աճել է 4 մլրդ դրամով` գերազանցելով 22 մլրդ դրամը, հայտնեց բանկի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Միաժամանակ ավանդատուների թիվը կիսամյակի ընթացքում աճել է 13.5 տոկոսով:
«Վերջին տարիներին ֆիզիկական անձ համարվող ավանդատուների թիվն աճել է 42 տոկոսով, իսկ դեպոզիտային պորտֆելն ավելացել է ավելի քան 8 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է բոլոր տեսակի ավանդներով»,- Արևյանի խոսքը մեջբերեցին բանկի մամուլի ծառայությունից:

Նա նշեց, որ ավանդատուներն իրենց համար Անելիք Բանկում կարող են լավագույն պայմաններով և նրանց պահանջներին բավարարող ավանդներ գտնել:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post