S&P-ն նվազեցրել է 15 իտալական բանկերի վարկանիշները

06.08.2012 16:13
S&P-ն նվազեցրել է 15 իտալական բանկերի վարկանիշները

ԵՐԵՎԱՆ,  6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Standard & Poor’s (S&P) միջազգային գործակալությունը նվազեցրել է 15 իտալական բանկերի վարկանիշները, ասվում է գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ: Նվազեցման գլխավոր պատճառ է դարձել իտալական տնտեսության կրճատումը:

«Եթե Իտալիայի ռեցեսիան մեր ենթադրածից ավելի խորն ու շարունակական լինի, ապա կմեծանա իտալական բանկերի խոցելիությունը: Այդ կապակցությամբ վատ ակտիվների հետ կապված խնդիրներն ու պետության կողմից հնարավոր փոխհատուցումների նվազումն իտալական բանկերի համար ռիսկերի աճի է հանգեցնում»,- նշում է S&P-ն, գրում է ՌԻԱ Նովոստին:

Խոշորագույն բանկերի թվում պետք է նշել  մեծությամբ հինգերորդ Banche Italiane Scpa իտալական բանկի վարկային վարկանիշի նվազումը՝ BBB-ից մինչև BBB+՝ բացասական կանխատեսմամբ:

Առաջատար իտալական բանկերից մեկի՝ Monte dei Pasci di Siena SpA-ի, վարկային վարկանիշը նվազեցվել է BBB-ից BBB-ի: Վարկանիշի կանխատեսումը բացասական է: Ներկա պահին Monte dei Paschi di Siena SpA բանկը վերակազմավորման փուլում է գտնվում: Փորձագետներն այդ բանկը խոշորագույն իտալական բանկերից ամենախոցելիներից մեկն են համարում:

Մյուս խոշորագույն իտալական բանկերի՝ Mediobanca SpA-ի, Intesa Sanpaolo SpA-ի և UniCredit SpA –ի վարկանիշներն անփոփոխ են մնացել՝ BBB+ մակարդակում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև