Հայաստանի ռեզիդենտների վարկավորման ծավալը հունիսին աճել է 3.4 %–ով

07.08.2012 13:58
Հայաստանի ռեզիդենտների վարկավորման ծավալը հունիսին աճել է 3.4 %–ով

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրած վարկերի ծավալն ընթացիկ տարվա հունիսին մայիսի համեմատ ավելացել է 3.4 տոկոսով և հունիսի 30–ի դրությամբ կազմել է շուրջ 1 453 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, ոչ ռեզիդենտների վարկավորման ծավալն ավելացել է 2.5 տոկոսով` կազմելով ավելի քան 41.1 մլրդ դրամ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռեզիդենտներին հունիսին դրամով տրամադրած վարկերը մայիսի համեմատ ավելացել են 1.4 տոկոսով` կազմելով 523.2 մլրդ դրամ։ Նույն ցուցանիշն արտարժույթով աճել է 4.5 տոկոսով և կազմել է 929.8 մլրդ դրամ։
Ոչ ռեզիդենտների տրամադրած դրամային վարկերը մայիսի համեմատ հունիսին աճել են 0.6 տոկոսով և հունիսի վերջին կազմել են 12.3 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերն ավելացել են 3.3 տոկոսով` կազմելով մոտ 28.8 մլրդ դրամ։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post