Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը հունիսի վերջին 395,5 մլրդ դրամ է կազմել

08.08.2012 16:24
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը հունիսի վերջին 395,5 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հանրապետության առևտրային բանկերի կողմից ներգրավված՝ Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012թ.-ի հունիսի վերջին կազմել է 395,5 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, այդ  ցուցանիշը հունիսին, նախորդ ամսվա համեմատ, մեծացել է 5,8 տոկոսով:

Միաժամանակ տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները հունիսի վերջին կազմել են ավելի քան 328,2  մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների բոլոր արտարժութային ավանդների շուրջ 83 տոկոսը՝ ամայիսի համեմատ ավելանալով 5,8 տոկոսով։

Հայաստանի տնային տնտեսությունների դրամական ավանդների ծավալը հունիսի վերջին կազմել է շուրջ 163,3  մլրդ դրամ՝ անցյալ ամսվա համեմատ ավելանալով 3,3 տոկոսով:
Հունիսի 30-ի դրությամբ, առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1 070 մլրդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 2,4 տոկոսով: 2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 413 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև