Standard & Poor’s-ը վատացրել է Հունաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը

08.08.2012 16:39
Standard & Poor’s-ը վատացրել է Հունաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Standard & Poor’s (S&P) միջազգային գործակալությունը վատացրել  է Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշի կանխատեսումը՝ «կայունից» դարձնելով «բացասական», չորեքշաբթի հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:

S&P-ն հայտնել է հետագայում Հունաստանի վարկանիշի նվազեցման հնարավորության մասին՝ «երկրի տնտեսական հետագծի վատացման» և «պակասուրդի կրճատման ծրագրի կյանքի կոչման ուշացումների» կապակցությամբ: Գործակալությունը ենթադրում է, որ երկրի կառավարությանը «դժվար կլինի տնտեսության ուղղությամբ նոր միջոցներ ձեռնարկել», որպեսզի իրականացնի միջազգային վարկատուներից նոր տրանշ ստանալու պայմանները:

Բացասական կանխատեսումն առաջիկա 12-18 ամիսների ընթացքում վարկանիշի հնարավոր նվազում է նշանակում:
S&P-ն նաև հաստատել է Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը, որը գտնվում է «CCC» նիշում:

Հունաստանի կարճաժամկետ վարկանիշը գտնվում է «C» նիշում:

Գարնանը համաձայնեցրել են երկրին 130 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը հատկացնելու հարցը: Վարկային աջակցության և պարտքը փակելու փոխարեն Հունաստանը պարտավորվել է շարունակել տնտեսության խիստ միջոցները:

Հուլիսի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ հավանաբար Հունաստանի պարտքի կրկնակի վերակազմավորում կպահանջվի, քանի որ երկիրը չի կարող վճարել ունեցած պարտքերը: Հունական պարտքի մի մասի վերակազմավորման հետ կապված ծախսերի հիմնական ծանրաբեռնվածությունը կարող է ընկնել ԵԿԲ-ի և եվրագոտու մի շարք երկրների ուսերին: -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև