ԱԽՏ-ի բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

09.08.2012 16:07
ԱԽՏ-ի բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները հինգշաբթի՝ օգոստոսի 9-ին, առուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով, վկայում են առուվաճառքների տվյալները:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին նվազել է 0,12 տոկոսով՝ հասնելով 8870,81 կետի:

Հարավկորեական KOSPI-ն բարձրացել է 0,56 տոկոսով և կազմել 1913,93 կետ: S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն ավելացրել է 0,49 տոկոսով՝ հասնելով 4312,56 կետի:

Հոնկոնգյան ֆոնդային բորսան բացվել է «կանաչ գոտում», Hang Seng ցուցիչը ավելացել է 0,45 տոկոսով՝ կազմելով 20149,2 կետ: Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առուվաճառքների բացումից հետո նվազել է 0,19 տոկոսով և կազմել 2156,88 կետ:

Չորեքշաբթի՝ օգոստոսի 8-ին, առուվաճառքների արդյունքում ամերիկյան ֆոնդային ցուցիչները տարբեր ուղղություն ունեցող դինամիկա են ցուցադրել:

Nikkei 225 (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post