Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը նվազել է 2.13 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 413.17 դրամ

09.08.2012 13:13
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը նվազել է 2.13 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 413.17 դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 9-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 413.17 դրամ՝  օգոստոսի 7-ի նախորդ առուվաճառքների ցուցանիշի համեմատ կրճատվելով 2.13 կետով։

Ֆոնդային բորսայի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ դոլարով 15 գործարք է իրականացվել՝ 2.7 մլն դոլար գումարի չափով (դրամական համարժեքով` շուրջ 115.5 մլն դրամ): Միաժամանակ օգոստոսի 9-ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարքներ չեն իրականացվել։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև