ՀՀ առևտրային բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալը հունիսի վերջին կազմել է մոտ 120.7 մլրդ դրամ

10.08.2012 14:22
ՀՀ առևտրային բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալը հունիսի վերջին կազմել է մոտ 120.7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալն ընթացիկ տարվա հունիսի վերջին կազմել է մոտ 120.7 մլրդ դրամ` մայիսի համեմատ ավելանալով 3.3 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալից դրամային վարկերը կազմել են 61.8 մլրդ դրամ` մայիսի համեմատ ավելանալով 1.1 տոկոսով, իսկ արտարժութայինները` 58.9 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ աճելով 5.8 տոկոսով։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր պորտֆելում կազմել է 8.5 տոկոս։

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսությանը տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը 2012 թվականի հունիսի վերջին կազմել է մոտ 1 418.1 մլրդ դրամ` մայիսի համեմատ աճելով 3.3 տոկոսով։
2012 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ -0-Ն.Ա.


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև