Հունաստանի երեք առաջատար բանկեր Credit Agricole–ի «դուստր» բանկը գնելու հավակնություն ունեն

10.08.2012 14:26
Հունաստանի երեք առաջատար բանկեր Credit Agricole–ի «դուստր» բանկը գնելու հավակնություն ունեն

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հունաստանի երեք առաջատար բանկեր չորեքշաբթի հայտեր են ներկայացրել Credit Agricole ֆրանսիական խմբի «դուստր» Emporiki բանկը ձեռքբերելու վերաբերյալ, ասվում է պոտենցիալ գնորդների մամուլի հաղորդագրություններում։

Հայտեր են ներկայացրել ակտիվների չափերով առաջին, երկրորդ և երրորդ բանկերը` National Bank of Greece–ը, Alpha Bank–ը և Eurobank–ը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ֆրանսիական բանկային խումբը գնել է հունական բանկը վեց տարի առաջ և այդ պահից ավելի քան 5 միլիարդ եվրո է ծախսել վարկային հաստատության վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու և դրա կապիտալն ավելացնելու համար։ Emporiki–ի տրամադրած վարկերը հասնում են 23 միլիարդ եվրոյի և գերազանցում են բանկի ակտիվները։
Ավելի վաղ Credit Agricole–ն արդեն սեփական հաշվեկշռին է տեղափոխել Ալբանիայում, Բուլղարիայում և Ռումինիայում տեղակայված Emporiki–ի «դուստրերին»` այդ երկրի ավանդատուներին հանգստացնելու համար, ովքեր ավանդները հանում էին Հունաստանի ճգնաժամից ունեցած վախի հետևանքով։ Բացի այդ, ֆրանսիական խումբը կրճատել է հունական ստորաբաժանման ֆոնդավորումը 11.4 միլիարդ եվրոյից 2011 թվականին մինչև 4.6 միլիարդ եվրո 2012 թվականին։

Բանկի վաճառքի հարցը, բացի ֆրանսիացի սեփականատիրոջից, կլուծի նաև Հունաստանի ԿԲ–ն և Հունաստանի ֆինանսական կայունության ֆոնդը` հատուկ հաստատություն, որը հունական բանկերի վերակապիտալացում է անցկացնում ԵՄ–ի վարկերի հաշվին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև