Զբոսաշրջիկները Լոնդոնի օլիմպիական խաղերի երկու շաբաթների ընթացքում 1.4 մլրդ դոլար են ծախսել Visa քարտերով

10.08.2012 14:32
Զբոսաշրջիկները Լոնդոնի օլիմպիական խաղերի երկու շաբաթների ընթացքում 1.4 մլրդ դոլար են ծախսել Visa քարտերով

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի Օլիմպիադայի հյուրերը մրցումների երկու շաբաթվա ընթացքում 1.4 միլիարդ դոլար են ծախսել Visa միջազգային վճարային համակարգի քարտերով, ծախսերով առաջին տեղում են ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Ֆրանսիայի զբոսաշրջիկները, ասվում է Visa ընկերության հաղորդագրության մեջ։

Visa–ն բացառիկ վճարային համակարգ է և միակ քարտն է, որը վճարման է ընդունվում Օլիմպիական խաղերի անցկացման տարածքում մինչև 2020 թվականը։

Օլիմպիական խաղերի երկրորդ շաբաթվա ընթացքում զբոսաշրջիկները Մեծ Բրիտանիայում Visa քարտերոց 716.7 միլիոն են ծախսել, իսկ առաջին շաբաթվա ընթացքում նրանց ծախսերը կազմել են գրեթե նույնքան` 700 միլիոն դոլար, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Visa ռուսաստանցի քարտատերերն ընդգրկվել են 15 առաջատար երկրների ցուցակում, Visa քարտերով իրենց ծախսերն ավելացրել են Միացյա Թագավորության տարածքի առևտրաճսերվիսային հաստատություններում 30 տոկոսով նախորդ շաբաթվա համեմատ»,– նշվում է հաղորդագրությունում։

Ինչպես «Փրայմին» հայտնել են ընկերությունից, Օլիմպիական խաղերի բացումից մեկ շաբաթ անց Ռուսաստանից մեկնած Visa–քարտատերերը ծախսել են ավելի քան 17 միլիոն դոլար (12–րդ տեղն ըստ ծախսերի ծավալի)։ Այսպիսով, երկրորդ շաբաթվա ընթացքում ռուս զբոսաշրջիկները Visa քարտերով ծախսել են շուրջ 22 միլիոն դոլար։

Ինչպես և խաղերի առաջին շաբաթում, Visa քարտերով առավելագույն ծախսերով առաջին տեղում է ԱՄՆ–ն (91 միլիոն դոլար երկրորդ շաբաթվա ընթացքում)։ ԱՄՆ–ին հետևում է Ճապոնիան (47,4 մլն), Ֆրանսիան (44.5 մլն), Իտալիան (42.1 միլիոն) և Ավստրալիան (35.3 մլն)։ Այս հինգ երկրների հյուրերի համախառն ծախսերի մասնաբաժինն այդ ժամանակահատվածի Visa քարտերով կազմել է բոլոր ծախսերի 57 տոկոսը։

Զբոսաշրջիկների ծախսերի առաջատար ոլորտների եռյակը մնացել է անփոփոխ` «ծառայությունների ոլորտ»` 139.1 միլիոն դոլար, «ժամանց»` 106.6 միլիոն դոլար, ներառյալ թատրոնի տոմսեր և այլ միջոցառումներ։ Ավիափոխադրողների վրա ծախսվել է 82.4 մլն դոլար։ Չորրորդ տեղ է բարձրացել հագուստի ծախսերը` 67.9 միլիոն դոլար։ «Առևտրա–սերվիսային այլ հաստատություններ» հոդվածով ծախսերը, որին վերաբերում են հեծանիվների վաճառքի խանութներ, գրախանութներ, հնաոճ իրերի խանութներ և դեղատներ, կազմել են 66.3 միլիոն դոլար։

Visa–ն վճարային գլոբալ համակարգ է, որն էլեկտրոնային վճարումների ցանցի հասանելիություն է ապահովում քարտատերերի, առևտրա–սերվիսային հաստատությունների, ֆինանսական և կառավարական հաստատությունների համար աշխարհի ավելի քան 200 երկրներում։ Visa–ն Օլմիպիական խաղերի բացառիկ հովանավորն է` սկսած 1986 թվականից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև