Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2012
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for August 14th, 2012

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը նվազել է 0,67 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 411,25 դրամ

    Tuesday, August 14th, 2012

    Օգոստոսի 14-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 411,25 դրամ՝ օգոստոսի 10-ի նախորդ առքուվաճառքների ցուցանիշի համեմատ նվազելով 0,67 կետով։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 14-ին կազմել է մեկ դոլարի դիմաց 412,04 դրամ

    Tuesday, August 14th, 2012

    Ընթացիկ տարվա օգոստոսի 14-ին, օգոստոսի 10-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,93 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 412,04 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

    Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը օգոստոսի 6–10–ն ընկած ժամանակահատվածում

    Tuesday, August 14th, 2012

    Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում աճել է 0.22 տոկոսով` մինչև 411.92 դրամ։ Մեկ շաբաթվա առքուվաճառքի ծավալը կազմել է 12.20 մլն ԱՄՆ դոլար, ինչը 96.77 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0.17 տոկոսով, և շաբաթ` օգոստոսի 11–ին, կազմել ` 414 դրամ։

    Եվրագոտում Հունաստանի գտնվելու հարցն արդիական կդառնա արդեն սեպտեմբերին

    Tuesday, August 14th, 2012

    Եվրագոտում Հունաստանի գտնվելու հարցը կրկին արդիական կդառնա արդեն այս տարվա սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ կհրապարակվի միջազգային միջնորդների «եռյակի» զեկույցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերին:

    Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են` խթանման նոր միջոցների հույսերի շնորհիվ

    Tuesday, August 14th, 2012

    Նախորդ առևտրային շաբաթվա առաջին օրը ոսկին հիմնականում բարձր է սակարկվել՝ այն հեռանկարների վերաբերյալ ուժեղացած լավատեսության ֆոնին, որ ԵԿԲ-ն կարող է լրացուցիչ միջոցներ հատկացնել եվրոպական տնտեսությանն օգնություն ցուցաբերելու համար:

    Իսպանիան օրերս կարող է ԵՄ–ից բանկերի աջակցության համար 30 մլրդ եվրո խնդրել

    Tuesday, August 14th, 2012

    Իսպանիայի էկոնոմիկայի նախարարությունը և ԿԲ–ն Եվրամիությանը դիմում են պատրաստում` բանկային հատվածին 30 միլիարդ եվրոյի հատկացման խնդրանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով տեղական La Vanguardia թերթին, որն էլ իր հերթին հղում է անում նախարարության իր աղբյուրին։

    ԱԽՕՏ բորսաները տարբեր ուղղվածությամբ են բացվել Ճապոնիայի բացասական լուրերի ֆոնի ներքո

    Tuesday, August 14th, 2012

    Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆոնդային հարթակները երեքշաբթի` օգոստոսի 14–ի առքուվաճառքը բացել են ինդեքսների տարբեր ուղղությունների դինամիկայով` Ճապոնիայից ստացված թույլ վիճակագրական տվյալների ֆոնի ներքո, վկայում են բորասների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    ՀՀ ՎԿ–ների վարկային ավանդների և դեբիտորական պարտքի ծավալը 2–րդ եռամսակում աճել է 16.5%–ով` կազմելով 147.4 մլրդ դրամ

    Tuesday, August 14th, 2012

    ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ավանդների և դեբիտորական պարտքի ծավալը 2012 թվականի հունիսի 31–ի դրությամբ կազմել է 147.4 մլրդ դրամ` աճելով 16.5%–ով։ Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2012 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպությունների գործունեության տեսությունում։