ԱԽՕՏ բորսաները տարբեր ուղղվածությամբ են բացվել Ճապոնիայի բացասական լուրերի ֆոնի ներքո

14.08.2012 14:02
ԱԽՕՏ բորսաները տարբեր ուղղվածությամբ են բացվել Ճապոնիայի բացասական լուրերի ֆոնի ներքո
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆոնդային հարթակները երեքշաբթի` օգոստոսի 14–ի առքուվաճառքը բացել են ինդեքսների տարբեր ուղղությունների դինամիկայով` Ճապոնիայից ստացված թույլ վիճակագրական տվյալների ֆոնի ներքո, վկայում են բորասների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ճապոնական Nikkei 225–ն առաջին րոպեներին կրճատվել են 0.32 տոկոսով` մինչև 8913.70 կետը։
Հարավկորեական KOSPI–ն բարձրացել է 0.97 տոկոսով` կազմելով 1951.16 կետ։
Ավստրալական S&P/ASX 200 ինդեքսն առքուվաճառքի սկզբում մնում է գործանականում անփոփոխ` իջնելով հարյուրերորդական տոկոսով` մինչև 4282.80 կետը։
Ներդրողների տրամադրությունների վրա ազդել է Ճապոնիայից ստացված թույլ վիճակագրությունը` ինչպես հայտնի է դարձել երկուշաբթի, ապրիլ–հունիսին երկրի ՀՆԱ–ն աճելէ 1.4 տոկոսով տարեկան արտահայտությամբ, կանխատեսումից պակաս (2,3%)։ Միաժամանակ, առաջին եռամսյակի ցուցանիշը վերանայվել է դեպի 5.5–տոկոսանոց աճ` նախկինում հայտարարված 4.7 տոկոսանոցից։ Ճապոնիայի տնտեսության աճը հունվար–մարտի համեմատ կազմել է 0.3 տոկոս, ինչը տարբերվում է շուկայի ակնկալիքներից` փորձագետները կանխատեսել են ցուցանիշի 0.6–տոկոսանոց աճ։
Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսն է, որը հաշվարկվում է որպես բորսաների առաջին հատվածի առավել ակտիվ սակարկող ընկերությունների 225 բաժնետոմսերի միջին թվաբանական գին։
KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսն է, որի հաշվարկումն ընդգրկում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը սակարկվում են բորսայում։
S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի հիմնական ֆոնդային ինդեքսն է, որը հաշվարկվում է հարթակի ամենաակտիվ 200 ընկերությունների բաժնետոմսերից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև