Եվրագոտում Հունաստանի գտնվելու հարցն արդիական կդառնա արդեն սեպտեմբերին

14.08.2012 17:09
Եվրագոտում Հունաստանի գտնվելու հարցն արդիական կդառնա արդեն սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրագոտում Հունաստանի գտնվելու հարցը կրկին արդիական կդառնա արդեն այս տարվա սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ կհրապարակվի միջազգային միջնորդների «եռյակի» զեկույցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր  Էտինգերին:

«Հունաստանն արդեն երեք տարի փշոտ ճանապարհով է գնում: Միաժամանակ այն, ինչ վերաբերում է բարեփոխումներին, ինչ-որ բան ձեռք է բերվել: Սակայն դա բավարար չէ: ԵՄ-ի, ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի ներկայացուցիչների «եռյակը» գնահատում է Աթենքի իրավիճակի ընթացիկ զարգացումը, սեպտեմբերին «եռյակի» զեկույցը կհրապարակվի: Այդ ժամանակ էլ հարկավոր կլինի որոշում կայացնել եվրագոտւմ Հունաստանի մնալու հարցի շուրջ»,- երեքշաբթի Bild տաբլոիդին տված հարցազրույցում ասել է Էտինգերը:

Ըստ Էտինգերի՝ ոչ մի փորձագետ չի կարող քիչ թե շատ հստակ ենթադրել, թե ինչ հետևանքներ կարող է առաջացնել եվրագոտուց Հունաստանի դուրս գալը: «Սակայն պետք է հասկանալ, որ դրա պատճառով մեծ դժվարություններ կունենա ողջ եվրոպական տնտեսությունը: Չարժե չմտածված ռիսկի գնալ»,- ասել է նա:

Ըստ Էտինգերի՝ եվրոյի հանրաքվեի համար «ոչ իրավական հիմք կա, ոչ էլ անհրաժեշտություն»: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև