Իսպանիայի կողմից ֆինանսական օգնության համար դիմելը կախված է ԵԿԲ-ի դիրքորոշումից, հայտարարել է վարչապետը

15.08.2012 13:55
Իսպանիայի կողմից ֆինանսական օգնության համար դիմելը կախված է ԵԿԲ-ի դիրքորոշումից, հայտարարել է վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երկրի տնտեսությունը փրկելու նպատակով նոր ֆինանսական օգնության համար Իսպանիայի դիմելը կախված կլինի պարտքերի գնման մեխանիզմի գործարկման նկատմամբ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) դիրքորոշումից, երեքշաբթի լրագրողներին հայտնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

«Քանի դեռ մենք չգիտենք, թե ինչ է պատրաստվում ձեռնարկել ԵԿԲ-ն այդ հարցի շուրջ (պարտքերի գնման մեխանիզմի գործարկման), մենք ոչ մի միջոց չենք ձեռնարկի: Նոր ֆինանսական օգնության համար Իսպանիայի դիմելը կախված կլինի ԵԿԲ դիրքորոշումից»,- հայտնել է Ռախոյը:

Իսպանիայի կառավարության նախագահը նշել է, որ իր դիրքորոշումը գրեթե չի փոխվել այն բանից հետո, երբ նա օգոստոսի 3-ին հասկացրել է, որ Մադրիդը կարող է վերանայել ԵՄ հակաճգնաժամային հիմնադրամից նոր ֆինանսական օգնության համար դիմելու հնարավորությունը: Ռախոյը կարծում է, որ Եվրոպական ԿԲ-ի ղեկավար Մարիո Դրագիի հայտարարությունը՝ այն մասին, որ կենտրոնական բանկը կարող էր որոշում կայացնել երկրորդական շուկայում խնդրահարույց երկրների պարտատոմսերի գնման մասին, կնպաստի եվրագոտու ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարում:

«Միակ չափանիշը, որով ղեկավարվելու է պետությունը ֆինանսական օգնության երկրորդ փաթեթի համար դիմելիս, Իսպանիայի քաղաքացիների շահերին հետևելը կդառնա»,- նշել է վարչապետը:

«Երբ մենք հունիսին դիմեցինք Եվրախմբին՝ բանկային համակարգ վերակապիտալացման համար 100 մլրդ եվրոյի չափով վարկային գիծ հատկացնելու խնդրանքով, մենք ղեկավարվում էինք ազգային շահերով, և մեզ խելամիտ թվացին ֆինանսական օգնություն հատկացնելու պայմանները: Եթե այս անգամ էլ այդպես լինի, ապա մենք նորից դա կանենք»,- ասել է Ռախոյը:

Իսպանիան եվրագոտու չարրորդ երկիրն է դարձել, որը պարտքային ճգնաժամի ժամանակահատվածում 100 մլրդ. եվրոյի չափով արտաքին աջակցություն է ստացել՝ երկրի բանկային համակարգը փրկելու համար:

Չնայած իսպանական կառավարության կողմից հակաճգնաժամային միջոցների ձեռնարկմանը` 10-ամյա պետական թղթերի եկամտաբերությունը գերազանցում է կրիտիկական 7 տոկոսը:

Դա կապված է  ներդրողները կասկածների հետ, որ Իսպանիան ունակ է գլուխ հանել պետական պարտքի աճից:

Ինչպես նշում են իսպանական ԶԼՄ-ները, եթե փոխառու միջոցների արժեքը նախկինի նման չափազանց բարձր գտնվի, ապա Իսպանիան  Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի 300 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ օգնության կարիք կունենա: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև