ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացված տվյալների ֆոնին

15.08.2012 14:09
ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացված տվյալների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի՝ օգոստոսի 15-ին, առքուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ Ֆրանսիայից, ԴՊՀ-ից և ԱՄՆ-ից ստացված դրական մակրոտնտեսական վիճակագրության ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները:

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքների առաջին րոպեներին բարձրացել է 0,34 տոկոսով՝ հասնելով 8960,28 կետի:

S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն ավելացել է 0,17 տոկոսով՝ հասնելով 4299,30 կետի:

Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 1,07 տոկոսով՝ կազմելով 20073,68 կետ:

Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առքուվաճառքների բացումից հետո նվազել է 0,47 տոկոսով և կազմել 2132,43 կետ: Հարավային Կորեայի բորսայի առքուվաճառքները չորեքշաբթի չեն մեջբերվում ազգային տոնի՝ Ազատագրության օրվա հետ կապված:

Երեքշաբթի ԱՄՆ առևտրի նախարարությունը հրապարակել է  2012թ.-ի հուլիսին երկրի մանրածախ վաճառքների ծավալի տվյալները: Ցուցանիշն ավելացել է 0,8 տոկոսով հունիսի համեմատ, չնայած վերլուծաբաններն ընդամենը 0,2 տոկոս աճ էին կանխատեսում: Մանրածախ վաճառքների ծավալի դինամիկան ԱՄՆ էկոնոմիկայի զարգացման կարևորագույն ինդիկատորներից մեկն է, քանի որ երկրի ՀՆԱ-ի շուրջ 70 տոկոսը կազմում են անձնական սպառման ծախսերը:

Բացի այդ, երեքշաբթի Ֆրանսիայի իշխանությունները տեղեկացրել են, որ երկրորդ եռամսյակում, ըստ նախնական տվյալների՝ երկրի ՀՆԱ-ն չի փոխվել 2012թ.-ի առաջին եռամսյակի համեմատ, իսկ տարեկան կտրվածքով աճել է 0,3 տոկոսով: Միաժամանակ վերլուծաբանները ենթադրում էին, որ ցուցանիշը նվազել է 0,1 տոկոսով եռամսյակային առումով և ավելացել է 0,2 տոկոսով՝ տարեկանով:

Ներդրողների համար լավատեսության աղբյուր ծառայեցին Եվրոպայի խոշորագույն տնտեսության տվյալները, ապրիլ-հունիս ամիսների արդյունքում՝ Գերմանիայի ՀՆԱ-ն ավելացել է 0,3 տոկոսով՝ նախորդ եռամսյակի համեմատ, վերլուծաբաններն ընդամենը 0,2 տոկոս աճ էին նախատեսում:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:
KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև