NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարք օգոստոսի 15–ին չի իրականացվել

15.08.2012 17:25
NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարք օգոստոսի 15–ին չի իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX  Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 15–ին եվրոյով և դոլարով գործարքներ չեն իրականացվել։ Այդ մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալությանը NASDAQ OMX Արմենիա բորսայից տրամադրված տվյալները։

Արտարժույթով իրականացրած վերջին գործարքը գրանցվել է օգոստոսի 14–ին, երբ ԱՄՆ միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 411.25 դրամ։

Միաժամանակ, Հայաստանի Կենտրոնական բանկն օգոստոսի 15–ի արդյունքներով նվազեցրել է հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը 0.45 կետով օգոստոսի 14–ի համեմատ և սահմանել 411.59 դրամ մեկ դոլարի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև