«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012 թ.–ի 2–րդ եռամսյակի «Հայաստանի բանկեր» տեղեկագիրը

15.08.2012 17:43
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012 թ.–ի 2–րդ եռամսյակի «Հայաստանի բանկեր» տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի բանկեր» եռամսյակային տեղեկագրի հերթական համարը:

Տեղեկագիրը կազմվել է բանկային կազմակերպությունների` մամուլում պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև բանկերի կողմից տրամադրված լրացուցիչ տեղեկատվության հիման վրա:

«Հայաստանի բանկեր» տեղեկագիրը բանկային ցուցանիշների շուրջ 60 էջանոց աղյուսակային նյութ է և բաղկացած է 9 հիմնական բաժնից, որոնք բնութագրում են բանկային համակարգը՝ 1. Բանկերի ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Շահույթ/Վնաս, 6. Դրամական միջոցների շարժի մասին տեղեկություններ, 7. Լիկվիդայնության և կապիտալիզացիայի մակարդակը, 8. Ռիսկերի նորմատիվային ցուցանիշները, 9. Բանկերի եկամտաբերության և շահութաբերության ցուցանիշները:

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի բանկերի ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: 1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այժմ՝ «Հայաստանի բանկեր»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային (այժմ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերություններ»). –0—


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև