Հայաստանի առևտրային բանկերում հունիսի վերջին ավանդների ծավալը կազմել է 1070 մլրդ դրամ՝ ավելանալով 2,4%-ով

16.08.2012 13:20
Հայաստանի առևտրային բանկերում հունիսի վերջին ավանդների ծավալը կազմել է 1070 մլրդ դրամ՝ ավելանալով 2,4%-ով

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա հունիսի վերջին կազմել է շուրջ 1 070 մլրդ դրամ՝ մայիսի համեմատ ավելանալով 2,4%-ով, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

ԿԲ տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունիսին դրամով ներգրավված ավանդների ծավալը, 2012թ.-ի մայիսի համեմատ, կրճատվել է 1,3 տոկոսով և կազմել շուրջ 321,1 մլրդ դրամ: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտարժույթով ներգրավված ավանդներն աճել են 4,9 տոկոսով և հունիսի  վերջին կազմել շուրջ 538,3 մլրդ դրամ:

Միաժամանակ ռեզիդենտներին բաժին է հասնում դրամով ներգրավված բոլոր ավանդների շուրջ 95,3 տոկոսը (306,8 մլրդ դրամ): Տվյալ ցուցանիշն ընթացիկ տարվա մայիսի համեմատ գրեթե չի փոխվել:

2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 411,59 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև