Հայաստանում առևտրի վարկավորումը հունիսին գերազանցել է 327 մլրդ. դրամը՝ կազմելով վարկային պորտֆելի 23,1%-ը

16.08.2012 14:04
Հայաստանում առևտրի վարկավորումը հունիսին գերազանցել է 327 մլրդ. դրամը՝ կազմելով վարկային պորտֆելի 23,1%-ը

Երևան, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանյան առևտրային բանկերի կողմից առևտրի ոլորտին տրամադրված վարկերի մասնաբաժինը 2012թ. հունիսին կազմել է ռեզիդենտներին տրամադրված (ըստ տնտեսության ճյուղերի) բոլոր վարկերի 23,1%-ը, ասվում էՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ առևտրի վարկավորման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում, 2012թ. մայիսի համեմատ, աճել է 2,9%-ով և հունիսի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 327,3 մլրդ դրամ:

Արդյունաբերության վարկավորման մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում առևտրի ոլորտի համեմատ քիչ ավելի բարձր է եղել` ընդհանուր ծավալով տրամադրված վարկերի 23,8% ցուցանիշով կամ ավելի քան 338,4 մլրդ դրամով:

Աղբյուրի համաձայն` երրորդ տեղում են սպառողական վարկերը` 18,3% մասնաբաժնով` շուրջ 260,4 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են հիփոթեքային վարկերը` 120,7 մլրդ դրամ, շինարարությունը` 103,3 մլրդ դրամով, գյուղատնտեսությունը` 93,6 մլրդ դրամով: Իսկ վերջին տեղում է տրանսպորտի և կապի ոլորտը` 43 մլրդ դրամով: ($1 – 411,59 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև