ԱՄՆ բորսաները չորեքշաբթիի առքուվաճառքները տարբեր ուղղություններով են ավարտել

16.08.2012 15:50
ԱՄՆ բորսաները չորեքշաբթիի առքուվաճառքները տարբեր ուղղություններով են ավարտել

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի՝ օգոստոսի 15-ին, կայացած առևտրային նստաշրջանի արդյունքում՝ ԱՄՆ-ից ստացված ոչ միանշանակ վիճակագրության ֆոնին տարբեր ուղղությունների դինամիկա են ցուցադրել, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Առքուվաճառքների արդյունքում՝ Dow Jones արդյունաբերական ինդեքսը նվազել է 0,06 տոկոսով և կազմել է 13164,24 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը բարձրացել է 0,46 տոկոս և հասել է 3030,93 կետի։  S&P 500 լայն շուկայի ինդեքսն ավելացրել է  0,11 տոկոս՝ կազմելով 1405,47 կետ:

Չորեքշաբթի ԴՊՀ-ն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրանքի ծավալը հուլիսին աճել է 0,6 տոկոսով՝ հունիսի համեմատ, այն ժամանակ, երբ վերլուծաբանները ցուցանիշի 0,5 տոկոսանոց աճ էին ակնկալում: Միաժամանակ հունիսին, ըստ վերանայված տվյալների՝ ցուցանիշի 0,1 տոկոսանոց աճ է գրանցվել, այն ժամանակ, երբ նախկինում տեղեկացվում էր 0,4 տոկոսանոց աճի մասին:

Առևտրային օրվա երկրորդ կեսի ընթացքում ներդրողները կենտրոնացել են կանխատեսվածից ավելի կտրուկ տվյալների՝ օգոստոսին Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի գործնական ակտիվության ցուցիչի (Empire State Manufacturing Index) նվազման վրա: Ցուցանիշն ինը ամիսների ընթացքում առաջին անգամ տեղափոխվել է բացասական նշանակման, ինչը վկայում է տարածաշրջանի գործնական ակտիվության կրճատման մասին:

ԱՄՆ աշխատանքի նախարարությունը նախկինում՝ չորեքշաբթի, տեղեկացրել էր, որ երկրի տարեկան գնաճը հուլիսին դանդաղել է՝ հասնելով 1,4 տոկոսի՝ 1,7 տոկոսի դիմաց, միաժամանակ վերլուծաբանները նախորդ ամիս մինչև 1,6 տոկոս ցուցանիշի դանդաղում էին սպասում: Ամսվա կտրվածքով սպառողական գները հուլիսին չեն փոխվել, չնայած վերլուծաբաններն ամսական կտրվածքով մինչև 0,2 տոկոս արագացում էին ակնկալում:

DJIA (Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքս)՝ 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների շարժման ցուցանիշ։

S&P 500 (Standard and Poor’s 500 Index)՝ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ինդեքսն ըստ ընկերությունների շուկայական կապիտալիզացման։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ասոցիացիայի գնանշման ավտոմատացված համակարգ)՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքս։ Այն հաշվարկվում է բոլոր ընկերությունների (ԱՄՆ ռեզիդենտների և արտերկրյա) սովորական բաժնետոմսերի գնանշումների հիման վրա, որոնք առքուվաճառքի են հանվում NASDAQ արտաբորսայական համակարգում և կշռվում են ըստ շուկայական կապիտալիզացման։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև