Ֆիզիկական անձանց պարտքը ՀՀ բանկերի վարկային պորտֆելում 2–րդ եռամսյակում կազմել է 30.9%

16.08.2012 16:14
Ֆիզիկական անձանց պարտքը ՀՀ բանկերի վարկային պորտֆելում 2–րդ եռամսյակում կազմել է 30.9%

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ֆիզիկական անձանց պարտքի մասնաբաժինը Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում 2012 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 30.9 տոկոս։

Բանկերի՝ երկրորդ եռամսյակի միջակյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ հունիսի 30–ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները կազմել են մոտ 1 468.1 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը՝ ավելի քան 454.6 մլրդ դրամ (եռամսյակի սկզբի 1358.4 մլրդ դրամի և 419.2 մլրդ դրամի դիմաց՝ համապատասխանաբար):

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարը 2012 թվականի հունիսի վերջի դրությամբ մնում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որի մասնաբաժինը բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալում կազմում է 18.4%: ԱԿԲԱ–Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համախառն վարկային պորտֆելում 50.4 տոկոսը կամ 83.7 մլրդ դրամը բաժին է ընկնում ֆիզիկական անձանց վարկավորմանը։

Ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարներից են նաև ՎՏԲ Բանկ Հայաստանը (ավելի քան 63 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (38 մլրդ դրամ), Կոնվերսաբանկը (շուրջ 30.7 մլրդ դրամ) և Հայբիզնեսբանկը (մոտ 30.1 մլրդ դրամ)։ Այս բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշիռը համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար, 40,9% , 34,6%, 55% և 24,7%։

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև