Հայաստանի արդյունաբերության վարկավորման մասնաբաժինը հունիսին կազմել է 23.8 տոկոս` շուրջ 338.4 մլրդ դրամ

17.08.2012 13:41
Հայաստանի արդյունաբերության վարկավորման մասնաբաժինը հունիսին կազմել է 23.8 տոկոս` շուրջ 338.4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերի մասնաբաժինը հունիսին կազմել է ռեզիդենտներին տրամադրված բոլոր վարկերի 23.8 տոկսոը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքը։

Միաժամանակ, հունիսի վերջին այս ոլորտին հատկացրած վարկերի ծավալը կազմել է ավելի քան 338.4 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ աճելով 5.2 տոկոսով։

Տվյալների համաձայն, վարկավորման մասնաբաժնով երկրորդ տեղում է առևտրի ոլորտը` տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի 23.1 տոկոսը կամ ավելի քան 327.3 մլրդ դրամ` մայիսի համեմատ հունիսին ավելանալով 2.9 տոկոսով։

Աղբյուրի համաձայն, այնուհետև սպառողական վարկերն են 18.4 տոկոս բաժնեմասով` մոտ 260.4 մլրդ դրամով, հիփոթեքային վարկեր 8.5 տոկոսանոց բաժնեմասով` 120.7 մլրդ դրամով, շինարարություն` 7.3 տոկոսով կամ ավելի քան 103.3 մլրդ դրամով, գյուղատնտեսություն` 6.6 տոկոսով կամ 93.5 մլրդ դրամով։ Իսկ վերջին տեղում տրանսպորտի և կապի ոլորտն է 3 տոկոսանոց մասնաբաժնով կամ 43.1 մլրդ դրամով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև