Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 2-րդ եռամսյակում աճել են 18,4%ով` կազմելով 509,6 մլրդ դրամ

17.08.2012 16:55
Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 2-րդ եռամսյակում աճել են 18,4%ով` կազմելով  509,6  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2012 թվականի երկրորդ եռամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը, տարեսկզբի համեմատ, աճել է 18,4 տոկոոսով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 509,6 մլրդ դրամ:

2012 թվականի երկրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատարն է Յունիբանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 11,6 տոկոսը (շուրջ 59,3 մլրդ դրամ): Յունիբանկի համախառն պարտավորություններում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմում է 51,7 տոկոս:

Առաջատար բանկերի հնգյակում են նաև Հայբիզնեսբանկը (շուրջ 57,3  մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (ավելի քան 45,8 մլրդ դրամ), ՎՏԲ-Հայաստան Բանկը (45,7 մլրդ դրամ)  և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը (շուրջ 44,9  մլրդ դրամ):

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ավանդների համախառն ծավալը 2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 998,2  մլրդ դրամ, որից ավելի քան 139,1  մլրդ դրամը կազմել են ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ցպահանջ դեպոզիտները: Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմել են շուրջ 1 821,8  մլրդ դրամ:

2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ ($1 – 411,25 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև