ԱՄՆ բորսաները շաբաթվա վերջին առքուվաճառքները աճով են ավարտել

18.08.2012 14:09
ԱՄՆ բորսաները շաբաթվա վերջին առքուվաճառքները աճով են ավարտել

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ֆոնդային ինդեքսները ուրբաթ աճ ցուցադրեցին՝ օգոստոսի 17-ին, կայացած առևտրային նստաշրջանի արդյունքում՝ ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացված ուժեղ վիճակագրական տվյալների, ինչպես նաև ԳԴՀ-ի կողմից եվրոյին աջակցելու ձգտման վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունների ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Առքուվաճառքների արդյունքում Dow Jones արդյունաբերական ինդեքսն աճել է 0,19 տոկոսով և կազմել է 13274,97 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը բարձրացել է 0,46 տոկոս և հասել է 3076,59 կետի։  S&P 500 լայն շուկայի ինդեքսն ավելացրել է  0,21 տոկոս՝ կազմելով 1418,49 կետ:

Ուրբաթ ներդրողներին ուրախացրել են ցուցիչների տվյալները, որոնք վկայում են ԱՄՆ տնտեսության իրավիճակի բարելավման մասին:
Այսպիսով, ԱՄՆ-ի գերազանցող տնտեսական ցուցանիշների ցուցիչը, որն առաջիկա կես տարվա ընթացքում երկրի տնտեսության զարգացման միտում է արտացոլում, հուլիսին ավելացել է 0,4 տոկոսով՝ հունիսին 0,4 տոկոսով նվազումից հետո: Ցուցանիշն ավելի լավ է գտնվել վերլուծաբանների կանխատեսումից, ովքեր 0,2 տոկոսանոց աճ էին կանխատեսում:

DJIA (Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքս)՝ 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների շարժման ցուցանիշ։

S&P 500 (Standard and Poor’s 500 Index)՝ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ինդեքսն ըստ ընկերությունների շուկայական կապիտալիզացման։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ասոցիացիայի գնանշման ավտոմատացված համակարգ)՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքս։ Այն հաշվարկվում է բոլոր ընկերությունների (ԱՄՆ ռեզիդենտների և արտերկրյա) սովորական բաժնետոմսերի գնանշումների հիման վրա, որոնք առքուվաճառքի են հանվում NASDAQ արտաբորսայական համակարգում և կշռվում են ըստ շուկայական կապիտալիզացման։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև