Facebook-ի բաժնետոմսերը կրկնակի նվազել են IPO-ի գնից՝ կազմելով 19 դոլար

18.08.2012 14:44
Facebook-ի բաժնետոմսերը կրկնակի նվազել են IPO-ի գնից՝ կազմելով 19 դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Nasdaq –ի առևտրային օրվա արդյունքում՝ Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերը շարունակել են անկումը՝ առևտրային օրվա ընթացքում հասնելով պատմական նվազագույն 19 դոլարի, ինչը կրկնակի ցածր է  IPO գնից, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմը:

Հիշեցնենք, որ Facebook-ի բաժնետոմսերի գինը՝ նախնական հրապարակային տեղաբաշխման շրջանակներում (IPO), որը տեղի է ունեցել մայիսի 18-ին Nasdaq-ում, որոշվել է 38 դոլար մակարդակում:

Ուրբաթ բորսայի փակման ժամանակ Facebook-ի բաժնետոմսերն արժեին մեկ արժեթղթի դիմաց 19,05 դոլար՝ 4,13 տոկոսով ավելի պակաս նախորդ օրվա փակման մակարդակից: Շուկայական իրադրության վրա կարող էր ազդել այն փաստը, որ հինգշաբթի լրացել է սոցիալական ցանցի նախկին ներդրողների և աշխատակիցների համար նախատեսված Facebook-ի 271,1 մլն բաժնետոմսերի վաճառքի մորատորիումը: Այն մոտավորապես 60 տոկոսով ավելացրել է ընկերության բաժնետոմսերի ծավալը, որոնք կարող են մասնակցել գործարքներին:

Ըստ շուկայի փորձագետների՝ արժեթղթերի դինամիկայի վրա ուժեղ ազդեցություն կարող է ունենալ Facebook-ի 1,2 մլրդ բաժնետոմսերից բաղկացած խոշոր փաթեթը, որոնց իրացման արգելքը կհանվի նոյեմբերի 14-ին:

Այդ արժեթղթերի մեծ մասը պատկանում է Facebook-ի ներկա և նախկին աշխատակիցներին: Բաժնետերերի այդ խմբի մասնատման պատճառով իրենց պահվածքը, ինչպես նաև բաժնետոմսերի գինը կանխատեսելը բավական բարդ է: Շատ բաներ կախված կլինեն երրորդ եռամսյակում Facebook-ի ֆինանսական հաշվետվությունից, որն ինչպես ակնկալվում է սոցիալական ցանցը կհրապարակի հոկտեմբերին:

Facebook-ի զուտ վնասը 2012թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 157 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 240 մլն դոլար շահույթի դիմաց: Սոցիալական ցանցի հասույթը 32 տոկոսով աճել է 2012թ.-ի ապրիլ-հունիս ամիսներին՝ կազմելով 1,18 մլրդ դոլար: Դրա մեծ մասը կազմել է շուրջ 84 տոկոս կամ 992 մլն դոլար՝ գեներացվում է գովազդի հաշվին: Facebook-ի օգտատերերի թիվը գոնե ամսական մեկ անգամ մտնելով կայք, գերազանցում է 955 մլն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև