ՎՏԲ-Հայաստան բանկը Հայաստանում առաջատարն է բրենդի ճանաչելիության ցուցանիշներով

18.08.2012 14:47
ՎՏԲ-Հայաստան բանկը  Հայաստանում  առաջատարն  է բրենդի ճանաչելիության ցուցանիշներով

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը  Հայաստանում  առաջատարն  է բրենդի ճանաչելիության ցուցանիշով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղոդեցին բանկի մամուլի ծառայությունից՝ հիմնվելով Քաղաքական  և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) հետազոտությունների  վրա:

«Այ Փի Էս Սի» քաղաքական  և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտն արդեն երրորդ կիսամյակն անընդմեջ անցկացնում  է  հետազոտություն` Հայաստանում բանկերի բրենդների ճանաչելիության նպատակով:

Վերջին հարցումն անց է կացվել Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 1,200 մարդ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր, այսպես կոչված, Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին իմացության մակարդակը, ինչպես նաև հուշմամբ իմացության մակարդակը:

Հետազոտությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Երևանի և մարզերի տվյալների վերաբերյալ: Հետազոտությունը նաև իր մեջ ներառում է այլ հարցեր և փոփոխական տվյալներ, որոնք թույլ են տալիս ի հայտ բերել Հայաստանի բանկերի իմիջի դրությունը, նրանց հանդեպ վստահության մակարդակի ընդհանուր պատկերը և այլն:

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Top of mind ցուցանիշով հանդիսանում է առաջատարը Հայաստանում (ամենից հաճախ հարցման մասնակիցները առաջին բանկ նշում էին ՎՏԲ-Հայաստան բանկը), ինչպես նաև Բանկն ունի ամենամեծ ցուցանիշը ընդհանուր ինքնաբուխ գիտելիքներով մարզերում, Երևանում և ընդհանուր առմամբ ամբողջ Հայաստանում:

«Այս կերպ հետազոտության արդյունքների վիճակագրական վերլուծությունը ցույց տվեց, որ ՎՏԲ-Հայաստան բանկը հանդիսանում է ամենահայտնի բանկը  Հայաստանում, իսկ ՎՏԲ բրենդը առավել ճանաչվածը: Տվյալ արդյունքը վկայում է նաև երկրի մարզերում Բանկի և նրա բրենդի առաջխաղացմանն ուղղված իրականացվող աշխատանքների ակտիվացումը`այդպիսով պահպանելով առաջատար դիրքերը Երևանում: Համաձայն հետազոտության արդյունքների ՎՏԲ-Հայաստան բանկը հանդիսանում է ամենահուսալի բանկը Հայաստանում` զգալիորեն առաջ անցնելով իր մրցակիցներին տվյալ ցուցանիշով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ.պ. Յուրի Գուսևի՝ բիզնեսի զարգացման ռազմավարության մշակման և բանկի իմիջի ձևավորման շրջանակներում, պարբերաբար անց են կացվում հետազոտություն ինչպես Բանկի, այնպես էլ Հայաստանում ՎՏԲ բրենդի ճանաչելիության մակարդակի որոշման նպատակով:

«Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ գրագետ կառուցված գովազդային արշավների աջակցությամբ Բանկն իրականացնում է ակտիվ աշխատանք, նպատակաուղղված նոր բանկային պրոդուկտների մշակմանը և ներդրմանը, հաճախորդներին սպասարկելու որակի բարձրացմանը, ՎՏԲ ֆիրմային ոճին համապատասխան մասնաճյուղային ցանցի բարեփոխմանը: Մնալով առաջատար դիրքերում, ՎՏԲ-Հայաստան բանկը  կշարունակի զարգանալ, հասնելով իր առջև դրված փառահեղ նպատակներին»,- նշում է նա:

Հետազոտության արդյունքում վստահելիության հավանականությունը բոլոր հաշվարկներում  կազմել է α=95%, իսկ սխալվելու մակարդակը` ±2,81%:

Տվյալների վերահսկման որակի ցուցանիշը հասել է 100%` 47.4% հարցաթերթիկների կրկնակի ստուգման շնորհիվ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին; «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև