ԱՄՆ–ն Deutsche Bank–ին կասկածում է հակաիրանական պատժամիջոցները խախտելու մեջ

18.08.2012 15:49
ԱՄՆ–ն Deutsche Bank–ին կասկածում է հակաիրանական պատժամիջոցները խախտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆինանսական կարգավորիչը սկսել է ԱՄՆ տարածքում Deutsche Bank գործունեության ստուգումներ` Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների խախտման կասկածների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Քննիչները կասկածում են, որ Deutsche Bank–ը մինչև 2008 թվականն իրանական կոնտրագենտների հանձնարարականով ֆինանսական օպերացիաներ է անցկացրել ԱՄՆ տարածքում, շաբաթ օրը գրում է New York Times թերթը։

Բանկի ներկայացուցիչը չի մեկնաբանել իրավիճակը, բայց հայտնել է, որ 2007 թվականին Deutsche Bank–ը որոշել է հրաժարվել կոնտրագետնտների հետ համագործակցությունից Իրանում, Սուդանում, Սիրիայում և Հյուսիսային Կորեայում։

Ներկայում նմանատիպ մեղադրանքների կապակցությամբ ստուգում է անցկացվում եվրոպական ևս հինգ խոշոր բանկերում` ABN Amro, Barclays, Credit Suisse, Lloyds և ING։

Նախկինում տնտեսական պատժամիջոցների խախտման մեղադրանքներ են առաջադրվել բրիտանական երկու` HSBC և Standard Chartered բանկերին։ Մասնավորապես, վերջինին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կասծակում է իրանական իշխանությունների հետ մոտ 250 միլիարդ դոլարի գործարքների իրականացման մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև