Պարտքային ճգնաժամը ստիպում է վերլուծաբաններին վատացնել Եվրոպայի ընկերությունների շահույթի կանխատեսումները. FT

20.08.2012 14:43
Պարտքային ճգնաժամը ստիպում է վերլուծաբաններին վատացնել Եվրոպայի ընկերությունների շահույթի կանխատեսումները. FT

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայում շարունակվող պարտքային ճգնաժամը ստիպում է վերլուծաբաններին վատացնել տարածաշրջանի կորպորացիաների բաժնետոմսի շահույթի կանխատեսումները, եթե տարեսկզբին միջինը 8 տոկոսանոց աճ էր ակնկալվում, ապա ներկա պահին փորձագետները 2012թ.-ի վերջին 1 տոկոսանոց անկում են ենթադրում, գրում է Financial Times գործնարար պարբերականը:

Երկրորդ եռամսյակն անհաջող էր 48 տոկոս եվրոպական կորպորացիաների համար, որոնք մտնում են Stoxx 600 ցուցիչում, դրանց ցուցանիշները հիասթափեցրել են վերլուծաբաններին: 47 տոկոս ընկերությունների բաժնետոմսի շահույթը կանխատեսվածից լավ է գտնվել, այն ժամանակ, երբ մնացած 5 տոկոս ընկերությունների ցուցանիշները կանխատեսման շրջանակներում են գտնվել: Համեմատության համար, ԱՄՆ-ի 75 տոկոս կորպորացիաների արդյունքները գերազանցել են մասնագետների սպասելիքները:

«Իրավիճակը դեռ բավական բարդ է»,- կարծում է UBS-ի ռազմավար Կարեն Օլնին (Karen Olney): Անբարենպաստ տնտեսական իրադրությունն արդեն երրորդ եռամսյակի արդյունքում՝ Իտալիայի և Իսպանիայի ընկերությունների շահույթի կանխատեսումների վատացման է հանգեցրել: Իտալիայում փորձագետները մեկ բաժնետոմսի դիմաց 12 տոկոսից պակաս շահույթ են ակնկալում, քան տարեսկզբին, Իսպանիայում՝ 22 տոկոսից պակաս:

Ինչ վերաբերում է առավել կայուն տնտեսությունների կազմակերպություններին, նույնիսկ նրանց չի հաջողվել խուսափել սպասելիքների նվազումից: Գերմանական ընկերությունների մեկ բաժնետոմսի շահույթի կանխատեսումներն իջեցվել են 7 տոկոսով, ֆիննականը՝ անմիջապես 22 տոկոսով (առավելապես Nokia ցուցանիշների թուլության պատճառով):  «Հաջորդ տարի իրավիճակն առավել խնդրահարույց կդառնա»,- ենթադրում է JPMorgan ռազմավար Միսլավ Մատեյկան (Mislav Matejka):

Մատեյկայի հետ համաձայն է Morgan Stanley-ից նրա գործընկեր Գրեմ Սեկերը Graham Secker), ով ավելորդ է համարում հաջորդ տարի 12 տոկոսով մեկ բաժնետոմսի շահույթի աճը և վստահ է, որ դրանք կվերանայվեն: «Նման աճի համար անհրաժեշտ է էապես ավելացնել համաշխարհային ՀՆԱ-ն: Մենք ընդամենը 2 տոկոսանոց աճ ենք (մեկ բաժնետոմսի շահույթ - խմբ.) ակնկալում»,- ավելացրել է Սեկերը:

Միաժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամը հուլիսին նվազեցրել է 2012թ.-ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ 3,6 տոկոսից հասցնելով 3,5 տոկոսի, որոնք ապրիլին էին նախատեսվում, իսկ 2013թ.-ին՝ նախկին 4,1 տոկոսից հասցնելով 3,9 տոկոսի: Զարգացած երկրների տնտեսությունների աճը, ըստ ԱՄՀ-ի՝ 2012թ.-ին կկազմի 1,4 տոկոս, իսկ 2013թ.-ին կարագանա ընդամենը 1,9 տոկոսով, չնայած նախկինում տեմպերի մինչև 2,1 տոկոս ավելացում էր նախատեսվում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև