ՀՀ ԿԲ-ն օգոստոսի 20– ին 1 500 մլն դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

20.08.2012 15:58
ՀՀ ԿԲ-ն օգոստոսի 20– ին 1 500 մլն դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը երկուշաբթի 1 500 մլն դրամ գումարի չափով պետական  կարճաժամկետ AMGT39205131 թողարկման պարտատոմս է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Ներկայացված առաջարկությունների  ընդհանուր ծավալը կազմել է 2 300  մլն դրամ, որից 2 297  մլն դրամը՝  ոչ մրցակցային առաջարկություններով: Միաժամանակ Գանձապետական դեպոզիտարիումից կողմից ներկայացվել է 3 մլն դրամ ընդհանուր գումարի չափով ոչ մրցակցային հայտեր:

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.3138 տոկոս՝ 9.5000 տոկոս տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում ($1 – 411,13 դրամ):  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև