Հունաստանին սպառնում է եվրագոտուց դուրս գալը, եթե չկրճատի ծախսերը. նախարար

20.08.2012 16:03
Հունաստանին սպառնում է եվրագոտուց դուրս գալը, եթե չկրճատի ծախսերը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հունաստանին սպառնում է եվրագոտուց դուրս գալը, եթե նա չհամաձայնի վարկատուների պնդմամբ կրճատել բազմամիլիարդանոց ծախսերը, կիրակի տեղեկացրել է ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Կիրակի «Վիմա» պարբերականին տված հարցազրույցում Ստուրնարասը նաև առաջին անգամ տեղեկացրել է, որ նախատեսված 11,5 միլիարդի փոխարեն վարկատուները ցանկանում են 2 մլրդ եվրոոյից ավել կամ մինչև 2014թ.-ը 13,5 միլիարդով կրճատել երկրի բյուջեի ծախսերը:

«Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Եթե մենք այնպիսի միջոցներ չձեռնարկենք, որոնք ինչպես հուլիսին պահանջում էր «եռյակը», պետք է գերազանցեն 13,5 մլն եվրոն, ապա եվրագոտում մեր հայտնվելու հարցը սպառնալիքի տակ է մնում»,- ասել է Ստուրնարասը:

Ըստ նրա՝ իրադարձությունների նման զարգացումն աղետալի կլիներ երկրի համար:

«Ես չեմ ուզում, որպեսզի ինձ կախաղան հանեն Սինտագմա հրապարակում (խորհրդարանի շենքի առաջ)… Մենք պետք է կենդանի մնանք, մնանք եվրոյի «հովանոցի» տակ, քանի որ միայն նման ընտրությունը մեզ կպաշտպանի աղքատությունից, որը մենք դեռ չենք զգացել»,- ավելացրել է նախարարը:

Վարկատուների «եռյակը» (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ գործում էր այս տարվա հուլիսին Հունաստանում, և ինչպես սպասվում էր, իր զեկույցը կհրապարակի սեպտեմբերին: Միաժամանակ հույն քաղաքական գործիչները ճանապարհներ են փնտրում ծախսերը կրճատելու համար, որոնք հարկավոր են երկրին, որպեսզի տեղավորվեն բյուջետային պակասուրդի կրճատման պարամետրերում: Վարկատուները հայտնում են, որ չեն արգելափակի Հունաստանի հաջորդ օգնության 30 միլիարդանոց տրանշը մինչև այն ժամանակ, երբ հունական կառավարությունը չընդունի խոստացված կրճատումը: Հունաստանը իր բյուջետային պակասուրդը և պարտքը ֆինանսավորում է 2010թ.-ից ստացված արտաքին օգնության հաշվին: Երկիրն արդեն մասամբ միջոցներ է ստացել երկու փաթեթներից՝ 110 և 130 մլրդ եվրո ծավալով, ինչպես նաև վարկատուները  հունական պարտքի 100 մլրդ եվրոյի չափով դուրսգրում են ձեռք բերել մասնավոր վարկատուների առաջ:

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն օգոստոսի 24-ին և 25-ին կայցելի Փարիզ և Բեռլին, որտեղ կփորձի համոզել եվրոպացի առաջնորդներին բյուջետային պակասուրդը և ծախսերը կրճատելու ժամանակահատվածը երկարաձգելու անհրաժեշտության հարցում: Դրա համար պահանջվող լրացուցիչ միջոցները Հունաստանը խոստանում է ինքնուրույն հայթայթել: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև