Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ շուրջ $84,03 մլն են գնել

21.08.2012 14:18
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ շուրջ $84,03 մլն են գնել

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $84,03 մլն՝ 1 դոլարի դիմաց 410,98  դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 12,1 մլն եվրո և շուրջ 866,2 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 505,64 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,77 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է շուրջ 102 մլն դոլար, մոտ 10,2  մլն եվրո և ավելի քան 100,3 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 412,04 դրամ, 1 եվրոյի դիմաց 508,46 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,98 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26,4 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 37,3 մլն դոլար: ($1 –410,97 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև