Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը երկրորդ եռամսյակում 1,71% է կազմել

21.08.2012 15:35
Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը երկրորդ եռամսյակում 1,71% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 1,71% է կազմել՝ առաջին եռամսյակի նույն ցուցանիշի 1,66%-ի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, 2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ այդ ցուցանիշով առաջատարն է Ինեկոբանկը, որի ROA-ն երկրորդ եռամսյակում 3,82% է կազմել՝ առաջին եռամսյակի 4,12%-ի դիմաց:

Նրան հաջորդում են HSBC բանկ Հայաստանը՝ 3,78% ցուցանիշով՝ 3,95%-ի դիմաց, Պրոմեթեյ Բանկը՝ 3,74% ցուցանիշով՝ 1,80%-ի դիմաց, Արարատբանկը՝ 3,71% ցուցանիշով՝ 3,64%-ի դիմաց և Մելլաթ Բանկը՝ 3,37% ցուցանիշով՝ 1,29%-ի դիմաց:

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակը երկրորդ եռամսյակում կազմել է 9,42%՝ առաջին եռամսյակի 9,07%-ի դիմաց:

Այս ցուցանիշով երկրորդ եռամսյակում առաջինն է Արարատբանկը՝ 28,29% ցուցանիշով առաջին եռամսյակի 27,19% -ի դիմաց, HSBC Բանկ Հայաստանը՝  21,95%-ով՝ 22,92%-ի դիմաց, Ինեկոբանկը՝ 21,30%-ով՝ 23,10%-ի դիմաց, Արցախբանկը՝ 20,39%-ով՝ 21,27%-ի դիմաց և Ամերիաբանկը՝  14,02%-ով՝ 11,08%-ի դիմաց:

2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ՝ 450 մասնաճյուղով ($1 – 410,97 դրամ):  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև