Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի նորեկների համար նախատեսված «Բարի գալուստ» ծառայությունների նոր փաթեթ է մշակել

21.08.2012 16:33
Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի նորեկների համար նախատեսված «Բարի գալուստ» ծառայությունների նոր փաթեթ է մշակել

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը հատուկ փաթեթային առաջարկներ է մշակել այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, ովքեր առաջին անգամ են մուտք գործում ՀՀ բանկային համակարգ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` փաթեթները ներառում են բանկային ամենակիրառական ծառայությունները և մշակված են առավել հեշտացնելու և համակարգված դարձնելու բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները: Առաջարկը ներկայացված է «Հիմնական» և «Ընդյայնված» փաթեթների տեսքով:

«Հիմնական» փաթեթն իր մեջ ներառում է խնայողական հաշիվների, վճարային քարտերի և ինտերնետ բանկային ծառայության հասանելիություն՝ առավել մատչելի սակագներով: «Ընդյայնված» փաթեթի դեպքում «Հիմնական» փաթեթի առաջարկին ավելանում են նաև հատուկ պայմաններով տրամադրվող ժամկետային ավանդները և անհատական պահատուփերը:

Փաթեթային առաջարկի ստեղծման հիմքում ընկած է հաճախորդի՝ բանկային ծառայություններից օգտվելու շրջանակի անընդհատ ընդլայնումը: Այն միտված է առավել մատչելի և հարմարավետ դարձնելու հաճախորդների ֆինանսական գործարքները:

Կոնվերս Բանկը վստահ է, որ փաթեթ առաջարկը հետաքրքիր և շահավետ կլինի հատկապես սփյուռքահայերի համար:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև