ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում 2012 թ.-ի հուլիսին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 64,2 մլրդ դրամը [Edit this entry]

21.08.2012 17:09
ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում 2012 թ.-ի հուլիսին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 64,2  մլրդ դրամը [Edit this entry]

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում իրականացված գործարքների գումարը հուլիսին գերազանցել է 62,2 մլրդ դրամը՝ հունիսի համեմատ ապահովելով 21,1տոկոսի աճ, ընկերությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը:

Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսին իրականացվել է 1309856 գործարք, ինչը հունիսի ցուցանիշի համեմատ 12,9 տոկոսով ավելի է:

Միաժամանակ համակարգի մասնակիցների կողմից թողարկված քարտերով (այդ թվում նաև MasterCard, Visa վճարային համակարգի ապրանքները (սեփական քարտերը)) նոյեմբերին իրականացվել է շուրջ 59,7  մլրդ դրամի 1239466  գործարք (հունիսի համեմատ 20 տոկոսի աճ): Համակարգի մասնակից չհանդիսացողների կողմից թողարկված Visa քարտերով (օտար քարտեր) իրականացվել է 2,7 մլրդ դրամի 48054 գործարք (31,8 տոկոսի աճ), իսկ MasterCard քարտերով՝ 1,7 մլն դրամի 22336 գործարք (45,3 տոկոսի աճ):

Համակարգում քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է շուրջ 58 մլրդ դրամի 1089676 կանխիկ գործարք, ինչը հունիսյան ցուցանիշից ավել է 23,5 տոկոսով, ինչպես նաև իրականացվել է 6,1 մլրդ դրամի 220180  անկանխիկ գործարք (հունիսի համեմատ 2,1 տոկոսի աճ):

Միաժամանակ համակարգում մեկ գործարքի միջին չափը կազմել է շուրջ 49 հազար դրամ, մեկ կանխիկ գործարքինը՝ շուրջ 53 հազար դրամ, մեկ անկանխիկ գործարքինը՝ 28,1  հազար դրամ:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին որպես վճարների միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակում մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ՝ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ:

Ընկերությունը MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor): (1 դոլարը 410,97 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև