Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2012
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for August 22nd, 2012

    ԿԲ–ն հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ հայկական բանկերը մերժում են սիրիահայերին հաշիվներ բացելու հարցում

    Wednesday, August 22nd, 2012

    ԶԼՄ–ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ հայկական բանկերն իբր մերժում են սիրիահայերին հաշիվներ բացելու հարցում, չի համապատասխանում իրականությանը, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԲ Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը։

    ՀՀ արտաքին պարտքի սպասարկումը 2013թ.–ին կկազմի 270 մլն դոլար. Ֆինանսների նախարարություն

    Wednesday, August 22nd, 2012

    Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումը 2013 թվականին կկազմի 270 մլն դոլար, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։

    Կուդրին. ԱՀԿ-ում ՌԴ-ի ընդգրկումը տնտեսության զարգացման համար հիանալի խթան է

    Wednesday, August 22nd, 2012

    Ֆինանսների նախկին նախարար և Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ ԱՀԿ-ի կազմում Ռուսաստանի ընդգրկումը կխթանի տնտեսության և մրցակցության զարգացմանը: Այդ մասին չորեքշաբթի նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ֆինանսների նախկին նախարար և Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ ԱՀԿ-ի կազմում Ռուսաստանի ընդգրկումը կխթանի տնտեսության և մրցակցության զարգացմանը: Այդ մասին չորեքշաբթի նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
    ԱՀԿ-ի հիմնադրման մասին Մարաքեշյան համաձայնագրին Ռուսաստանի միանալու մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնում չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ից: Այսպիսով, ՌԴ-ն դառնում է Կազմակերպության 156-րդ անդամը:
    «Ռուսաստանը ԱՀԿ-ի լիիրավ անդամ է դարձել: Տնտեսության և մրցակցության զարգացման համար հիանալի խթան է»,- գրել է Կուդրինը: -0-

    ԿԲ–ն բացառում է հայկական բանկերի կողմից ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում ընգրկված Իրանի քաղաքացիների հետ գործարքների իրականացումը

    Wednesday, August 22nd, 2012

    Հայկական բանկերը չէին կարող և չեն կարող ֆինանսական գործարքներ իրականացնել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում ընգրկված Իրանի քաղաքացիների հետ, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական մոնիթորինգի ղեկավար Դանիել Ազատյանը։

    ԱԽՏ բորսաները գրեթե առանց փոփոխությունների են բացվել եվրագոտու անորոշության հիման վրա

    Wednesday, August 22nd, 2012

    Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ին, առքուվաճառքները սկսել են գրեթե առանց փոփոխությունների՝ եվրագոտում պահպանվող անորոշության հիման վրա, վկայում են առքուվաճառքների տվյալները:

    ՀՀ բանկերի կողմից II եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 10%-ով` հասնելով 918,3 մլրդ դրամի

    Wednesday, August 22nd, 2012

    ՀՀ բանկերի կողմից 2012թ.-ի երկրորդ եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 10 տոկոսով՝ հասնելով շուրջ 918,3 միլիարդ դրամի: