ԱԽՏ բորսաները գրեթե առանց փոփոխությունների են բացվել եվրագոտու անորոշության հիման վրա

22.08.2012 14:35
ԱԽՏ բորսաները գրեթե առանց փոփոխությունների են բացվել եվրագոտու անորոշության հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ին, առքուվաճառքները սկսել են գրեթե առանց փոփոխությունների՝ եվրագոտում պահպանվող անորոշության հիման վրա, վկայում են առքուվաճառքների տվյալները:

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքների առաջին րոպեներին նվազել է 0,07 տոկոսով՝ հասնելով 9150,69 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին  աճել է 0,01 տոկոսով՝ կազմելով 1943,41 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչը բարձրացել է 0,44 տոկոսով՝ հասնելով 4383,38 կետի:

Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0,5 տոկոսով՝ կազմելով 19996,7 կետ: Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առքուվաճառքների բացումից հետո նվազել է 0,03 տոկոսով և կազմել 2117,61 կետ:

Ինչպես կարծում է CMC Markets-ի շուկայական գլխավոր վերլուծաբան Ռիկ Սպուները (Ric Spooner) շուկան հասել է այն շեմին, որի ժամանակ բաժնետոմսերի էական գնումները հնարավոր են միայն Եվրոպայի տնտեսության առավել հստակության առաջացումից հետո:

«Առանց առաջարկների (պարտքային ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ) ներդրողներն ագրեսիվորեն չեն գնի ռիսկային ակտիվները»,- MarketWatch գործակալությանն ասել է Սպուները:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:
KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև