Կուդրին. ԱՀԿ-ում ՌԴ-ի ընդգրկումը տնտեսության զարգացման համար հիանալի խթան է

22.08.2012 16:52
Կուդրին. ԱՀԿ-ում ՌԴ-ի ընդգրկումը տնտեսության զարգացման համար հիանալի խթան է

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ֆինանսների նախկին նախարար և Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ ԱՀԿ-ի կազմում Ռուսաստանի ընդգրկումը կխթանի տնտեսության և մրցակցության զարգացմանը: Այդ մասին չորեքշաբթի նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՀԿ-ի հիմնադրման մասին Մարաքեշյան համաձայնագրին Ռուսաստանի միանալու մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնում չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ից: Այսպիսով, ՌԴ-ն դառնում է Կազմակերպության 156-րդ անդամը:

«Ռուսաստանը ԱՀԿ-ի լիիրավ անդամ է դարձել: Տնտեսության և մրցակցության զարգացման համար հիանալի խթան է»,- գրել է Կուդրինը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև