ՀՀ արտաքին պարտքի սպասարկումը 2013թ.–ին կկազմի 270 մլն դոլար. Ֆինանսների նախարարություն

22.08.2012 17:19
ՀՀ արտաքին պարտքի սպասարկումը 2013թ.–ին կկազմի 270 մլն դոլար. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումը 2013 թվականին կկազմի 270 մլն դոլար, չորեքշաբթի  «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։

Ըստ նրա, տվյալ պահին Հայաստանի կառավարության պարտքը կազմում է 3.6 մլրդ դոլար, որից մոտ 3.1 մլրդ դոլարը կազմում է արտաքին պարտքը։

Արամյանը միաժամանակ նշեց, որ պարտքի մի մասը կսպասարկվի նոր փոխառությունների հաշվին։

«Պարտք վերցնելն այնքան էլ վատ չէ, գլխավորը չվերցնել այնքան, որ հետագայում անհնար լինի մարել։ Մենք պարտք ենք վերցնում բոլոր ռիսկերը հաշվի առնելով»,– ավելացրեց Արամյանը։

2012 թվականի ապրիլի մեկի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքի ծավալը կազմել է 3 633 մլն դոլար` տարեսկզբի համեմատ աճելով 65 մլն դոլարով։ Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է մնալ պետական պարտքի միջին մակարդակ ունեցող երկրների թվում` ՀՆԱ–ի նկատմամբ 40-45 տոկոսի պետպարտքի ծավալով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև