ԿԲ–ն հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ հայկական բանկերը մերժում են սիրիահայերին հաշիվներ բացելու հարցում

22.08.2012 17:42
ԿԲ–ն հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ հայկական բանկերը մերժում են սիրիահայերին հաշիվներ բացելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԶԼՄ–ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ հայկական բանկերն իբր մերժում են սիրիահայերին հաշիվներ բացելու  հարցում, չի համապատասխանում իրականությանը, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԲ Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը։

«Կարծում եմ, որ նմանատիպ լուրերը որևէ հիմք չունեն։ Այսօրվա դրությամբ բողոք է ներկայացրել Սիրիայի միայն մեկ քաղաքացի։ Հավաստիացնում եմ ձեզ, որ որևէ հայկական բանկ նման քաղաքականություն չի վարել»,– ասաց նա։

Միաժամանակ, Ազատյանի խոսքով, բանկերն ունեն որոշակի պահանջներ, և հաճախորդը պետք է անցնի այնպիսի ընթացակարգեր, ինչպես հաճախորդի նույնականացում, անձի և փաստաթղթերի ստուգում նախքան բանկը կսկսի նրա հետ աշխատել։

«Եթե փաստաթղթերի հետ որևէ խնդիր է ծագում, ապա բանկը կարող է մերժել հաշիվ բացելու հարցում, և նշանակություն չունի` սիրիահա՞յ է դա, թե ուրիշ մեկը։ Կարծում եմ, որ մենք պարզապես գերզգայուն ենք դարձել սիրիահայերին վերաբերող հարցերի նկատմամբ»,– ավելացրեց նա։

Սփյուռքի նախարարության տվյալներով` այսօրվա դրությամբ Հայաստանում կան մոտ 1700 սիրիահայեր` չհաշված մեր երկրում ավելի քան 400 սիրիահայ հանգստացող երեխաները։ Այդ ցուցանիշներն ամեն օր փոխվում են։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև