ՀՀ բանկերը հունիսի 30–ին պետպարտատոմսերում 143.3 մլրդ դրամ են ներդրել

23.08.2012 13:45
ՀՀ բանկերը հունիսի 30–ին պետպարտատոմսերում 143.3 մլրդ դրամ են ներդրել

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին պետպարտատոմսերում ներդրել են շուրջ 143.3 մլրդ դրամ, ինչը 4.8 տոկոսով ավելի է տարեսկզբի ցուցանիշից։ Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության կողմից 2012 թվականի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացված վերլուծությունը։
Պետական արժեթղթերում ավանդների տեսակարար կշիռը համախառն ակտիվներում հաշվետու ժամկետում կազմել է 6.5 տոկոս` տարեսկզբի 6.6 տոկոսի դիմաց։

Բանկային հաշվետվություններին համապատասխան, բոլոր արժեթղթերի համախառն պորտֆելը հունիսի 30–ի դրությամբ կազմել է շուրջ 147.8 մլրդ դրամ, դրանցից 97.00 տոկոսը բաժին է ընկել պետական արժեթղթերին։

Միաժամանակ արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով առաջատար է HSBC Բանկ Հայաստանը` 26.8 մլրդ դրամով, որոնցից ավելի քան 26.1 մլրդ դրամը կամ 97.37 տոկոսը բաժին է ընկնում պետպարտատոմսերին։ Բանկի արժեթղթերի պորտֆելի 2.63 տոկոսը կամ 707.1 մլն դրամը կազմում են ոչ պետական արժեթղթերը։ 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, HSBC Բանկ Հայաստանի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը կազմել է 1 424 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 17.6 տոկոսը։

Այնուհետև արժեթղթերի պորտֆելի ծավալով Հայբիզնեսբանկն է (18.3 մլրդ դրամ), որի պետական արժեթղթերում կատարած ներդրումները կազմում են 99.56 տոկոս, իսկ ոչ պետական արժեթղթերում` 0.44 տոկոս։  Բանկի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը երկրորդ եռամսյակում կազմել է շուրջ 460.5 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 5.6 տոկոսը։

Արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով բանկային համակարգի առաջատարների թվում է նաև Արմսվիսբանկը` 15.9 մլրդ դրամով, որոնցից 97.03 տոկոսը բաժին է ընկնում պետական արժեթղթերին, իսկ 2.97 տոկոսը` ոչ պետական։

2012 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 450 մասնաճյուղերով։ ($1 – 410,52 դրամ է)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև