Արտարժույթի փոխարժեքը դրական է ազդել հայկական բանկերի դրամական միջոցների վրա 2–րդ եռամսյակում

23.08.2012 13:52
Արտարժույթի փոխարժեքը դրական է ազդել հայկական բանկերի դրամական միջոցների վրա 2–րդ եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արտարժույթի փոխարժեքների ազդեցությունը դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա երկրորդ եռամսյակում դրական է եղել և կազմել է ավելի քան 3.6 մլրդ դրամ։

Հայաստանի` 2012 թվականի երկրորդ եռամսյակի բանկերի ֆինանսական հաշվետվությունների տվյալներով, նախորդ եռամսյակում ազդեցությունը նույնպես դրական է եղել և կազմել է 1.9 մլրդ դրամ։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի արժույթի շուկայում առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է հայկական դրամի արժեզրկում ԱՄՆ դոլարի նկատմամբ 3.4 տոկոսով։
Երկրորդ եռամսյակում միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 401.53 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև