ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 7,8%-ով՝ կազմելով 1 096,8 մլրդ դրամ

23.08.2012 16:18
ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 7,8%-ով՝ կազմելով 1 096,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2012թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում աճել են 79,4 մլրդ դրամով կամ 7,8 տոկոսով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 1 096,8 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

ԿԲ մամուլի ծառայության կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ԿԲ հաշվեկշռի տվյալների համաձայն՝ հունիսի վերջին գրանցվել է նաև արտարժութային ակտիվների աճ՝ 4,6 տոկոսին համարժեք դրամի չափով, և մարտի 2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ դրանք կազմել են շուրջ 778  մլրդ. դրամ: Արտարժույթով ակտիվներին բաժին է հասել ընդհանուր ակտիվների 70,9 տոկոսը՝ առաջին եռամսյակի վերջի 73,1 տոկոսի դիմաց:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում  բանկերի և ֆինանսական հաստատությունների նկատմամբ արտարժույթով պահանջները կազմել են ավելի քան 126,6 մլրդ դրամ՝ հաշվետու ժամանակահատվածում կրճատվելով 12,6%-ով: ԱՄՀ-ում տեղադրված արժութային ակտիվները 2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 83,3 մլրդ դրամ՝ 2012թ.-ի առաջին եռամսյակի վերջի 77  մլրդ դրամի դիմաց:

Տրամադրած տվյալների համաձայն՝ վաճառքի համար նախատեսված ԿԲ արտարժութային ակտիվների ծավալը կազմել է ավելի քան 1,6 մլն դրամ՝ չփոխվելով հաշվետու ժամանակահատվածում:

Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսական գործիքներում ԿԲ ներդրումների ծավալը կազմել է 367,8մլրդ դրամ՝ առաջին եռամսյակի վերջի 334,8 մլրդ դրամի դիմաց:

Արտարժույթով կանխիկ դրամական միջոցների ծավալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 5,4 մլրդ դրամ (առաջին եռամսյակի վերջի 5,1 մլրդ դրամ): Արտարժույթով ԿԲ այլ ակտիվները հունիսի վերջին կազմել են մոտ 996,9 մլն. դրամ՝ ավելանալով 17,2 տոկոսով:

Դրամով ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 318,8  մլրդ դրամ՝ առաջին եռամսյակի վերջի 273,7 մլրդ դրամի դիմաց: Փաստացիորեն հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դրանց 9 տոկոսանոց աճ:

Հաշվեկշռի տվյալների համաձայն՝ վարկային ներդրումների և հետադարձ ՌԵՊՈ-ով պայմանագրերի ծավալը հունիսի վերջին կազմել է 134,4 մլրդ դրամ՝ երկրորդ եռամսյակում 36,5 տոկոսանոց աճ գրանցելով:

Վաճառքի համար հասանելի դրամական ակտիվներով ԿԲ ներդրումները 2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 124,5 մլրդ դրամ՝ առաջին եռամսյակի վերջի 122,6 մլրդ դրամի դիմաց: ԿԲ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ծավալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 52 մլրդ դրամ: Դրամով ԿԲ-ի այլ ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 5,4 մլրդ դրամով՝ դառնալով 5,2 մլրդ դրամ:  ($1 – 410,52դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև