Հուլիսին հայկական դրամը 0,5%-ով ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

23.08.2012 17:28
Հուլիսին հայկական դրամը 0,5%-ով ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արժույթի շուկայում ընթացիկ տարվա հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,5% աճ` սպառողական շուկայում գների 1,5% անկման պայմաններում։ Այդ մասին վկայում են Վիճակագրական ծառայության տվյալները։

Միաժամանակ հուլիսին, անցյալ տարվա հուլիսի համեմատ, սպառողական գների 2,3 տոկոս աճն ուղեկցվել է դրամի հաշվարկային փոխարժեքի 13,5 տոկոս նվազմամբ։:

Հուլիսին միջին հաշվարկային փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց կազմել է 412,60 դրամ ($1 – 410,52 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև