Մերկելն ու Օլանդը կոչ են արել Հունաստանին կատարել բարեփոխումների վերաբերյալ պարտավորությունները

24.08.2012 14:55
Մերկելն ու Օլանդը կոչ են արել Հունաստանին կատարել բարեփոխումների վերաբերյալ պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ են անում Աթենքին` կատարել երկրի ներսում մեծածավալ բարեփոխումների վերաբերյալ իր պարտավորությունները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես կոչ եմ անում Հունաստանին շարունակել բարեփոխումների ուղին»,– հինգշաբթի լրագրողներին է հայտնել Մերկելն Օլանդի հետ բանակցություններից առաջ։ Ըստ նրա, կարևոր է, որ եվրագոտու բոլոր անդամները գիտակցեն իրենց պարտավորությունները։

Որոշումներ ընդունելուց առաջ, նշել է կանցլերը, անհրաժեշտ է սպասել միջազգային միջնորդների «եռյակի» զեկույցին։ Վարկատուների եռյակը (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ Հունաստանում աշխատել է այս տարվա հուլիսին և, ինչպես ակնկալվում է, սեպտեմբերին կհրապարակի իր զեկույցը։

Օլանդը, իր հերթին, հայտարարել է, որ կողմ է Հունաստանի` եվրագոտում մնալուն։

«Ես ցանկանում եմ, որ նա մնա եվրագոտում»,– ասել է նա։ «Բայց հույները պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրեն այդ նպատակին հասնելու համար»,– ավելացրել է նախագահը։

Ուրբաթ օրը Բեռլինը սպասում է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի այցին։ Հինգշաբթի գերմանական թերթերում հրապարակված հարցազրույցներում նա խոստացել է, որ Հունաստանը կվճարի իր բոլոր պարտքերը եվրոպական երկրներին։ Որոշ ԶԼՄ–ների տեղեկացմամբ, ուրբաթ օրը Բեռլինում Սամարասը կխնդրի Մերկելին համաձայնել մինչև 2016 թվականը, և ոչ թե մինչև 2014–ը, վարկերի վճարման ժամկետները հետաձգելուն։ Միայն Գերմանիային Հունաստանը պետք է վճարի 100 միլիարդ եվրո։

Առկա պայմանավորվածության համաձայն, Աթենքը պետք է պետբյուջեի 11.5 միլիարդ եվրո տնտեսի 2013 և 2014 թվականներին։ Սակայն այդ դեպքում 130 միլիարդ եվրոն Հունաստանի օգնության երկրորդ փաթեթից բավարար չէ։ Հունաստանի կառավարությունը ցանկանում է պայմանավորվածություն ձեռք բերել միջազգային վարկատուների հետ ժամկետները երկարաձգելու և անցկացվելիք տնտեսումը մինչև 2016 թվականն իրագործելու մասին։

Նախօրեին ԶԼՄ–ները, հղում անելով կառավարական աղբյուրներին, հայտնել էին, որ Գերմանիան, որը դեմ է Հունաստանի համար օգնության երրորդ փաթեթի ձևավորմանը, կարող է համաձայնել պետբյուջեի տնտեսման պայմանների մեղմմանը և տնտեսման ժամկետների երկարաձգմանը, բայց ոչ թե մինչև 2016 թվական, ինչպես խնդրում է Հունաստանը, այլ միայն մինչև 2015 թվականը։
Սամարասը նաև խոստացել է անցկացնել անհրաժեշտ բոլոր բարեփոխումները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև