ՀՀ միջազգային համախառն պահուստները 2–րդ եռամսյակում կրճատվել են 2.3%–ով` մինչև 719.2 մլն դոլար

24.08.2012 15:02
ՀՀ միջազգային համախառն պահուստները 2–րդ եռամսյակում կրճատվել են 2.3%–ով` մինչև 719.2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել են 719.2 մլն դոլար` երկրորդ եռամսյակի սկզբի համեմատ կրճատվելով 40 մլն դոլարով կամ 2.3 տոկոսով, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, ակտիվների ճնշող մեծամասնությունը փոխարկելի արժույթով է։

Հաղորդագրության համաձայն, ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 59.6 մլն դոլար` երկրորդ եռամսյակի սկզբում գրանցված 54.59 մլն դոլարի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև