ԵՄ-ի մասնագետները հոկտեմբերին կժամանեն Հայաստան ագրոհատվածի ապահովագրման հարցերի շուրջ խորհրդատվություն ցուցաբերելու համար

24.08.2012 16:40
ԵՄ-ի մասնագետները հոկտեմբերին կժամանեն Հայաստան ագրոհատվածի ապահովագրման հարցերի շուրջ խորհրդատվություն ցուցաբերելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրամիության մասնագետները հոկտեմբերին Հայաստան կժամանեն` գյուղատնտեսության ոլորտում ապահովագրման ներմուծման հարցերի շուրջ խորհրդատվություն ցուցաբերելու համար, ուրբաթ լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Չեմ կարծում, որ գյուղատնտեսության ոլորտի ապահովագրումն առաջիկայում  կներմուծվի Հայաստան: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում այդ ուղղությամբ»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ըստ նրա՝ հինգ օրվա ընթացքում խորհրդատվություններ են անցկացվելու տարածաշրջանային իշխանությունների, խորհրդարանի պատգամավորների, տարբեր մասնագետների մասնակցությամբ:

«Նրանք ամբողջական տեղեկատվություն կհատկացնեն ոչ միայն երկրի ապահովագրման համակարգի ներմուծման, այլ նաև կոոպերացիայի ձևավորման, ջրամատակարարման համակարգի, հողերի ռացիոնալ օգտագործման մասին և այլն»,- նշեց Կարապետյանը:

Միաժամանակ նախարարն ավելացրեց, որ դեռ ընթացքի մեջ է գյուղատնտեսության ոլորտի ապահովագրման ներմուծման պատրաստման հետագա քայլերի մշակումը, սակայն այդ հարցը դեռ առաջնահերթ չի համարվում նախարարության համար:

«Դա լուրջ հարց է, քանի որ գյուղատնտեսության ոլորտի ապահովագրման համակարգն իր առանձնահատկություններն ու բարդություններն ունի, և նույնիսկ որոշ զարգացած երկրներ դեռ այն չեն ներմուծել»,- ընդգծեց նախարարը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև