«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը

27.08.2012 14:34
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սիրիայի հայկական համայնքին աջակցության ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Հայաստան ժամանած երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերը:

Սիրիայում ընթացող վերջին իրադարձությունների հետ կապված` Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ և մի շարք մասնավոր ընկերությունների աջակցությամբ Դամասկոսից և Հալեպից Հայաստան են տեղափոխվել հայ երեխաներ` պատմական հայրենիքում ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը։

2007 թվականի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը: 2008 թվականի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ թողարկում անցկացրեց, ինչը նույնպես գնեց Գազպրոմբանկը, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճեց մինչև 94,15 տոկոսի: 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնեց Ռայֆֆազեյզենբանկից մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100-տոկոսանոց սեփականատեր է: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև