ԱՄՆ դաշնային պահուստի հայտարարությունների ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

27.08.2012 14:54
ԱՄՆ դաշնային պահուստի հայտարարությունների ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան  բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 27 օգոսոսի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երկուշաբթի՝ օգոստոսի 27-ին, առուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ տնտեսության խթանման հնարավոր միջոցների մասին Դաշնային պահուստի կողմից արված հայտարարությունների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին աճել է 0,85 տոկոսով՝ հասնելով 9148,03 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին նվազել է 1,17 տոկոսով՝ կազմելով 1919,81 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչը բարձրացել է 0,11 տոկոսով՝ հասնելով 4353,80 կետի:

Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչն աճել է 0,3 տոկոսով՝ կազմելով 19939,54 կետ: Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առուվաճառքների բացումից հետո նվազել է 0,32 տոկոսով և կազմել 2085,37 կետ:

Ինչպես ասվում էր չորեքշաբթի հրապարակված՝ օգոստոսի 1-ին ԴՊՀ-ի նիստի ժամանակ ավարտված արձանագրության մեջ, բաց շուկաների կոմիտեի շատ մասնակիցներ են անհրաժեշտ և հավանական համարել տնտեսության խթանման նոր միջոցների կիրառումը, այն դեպքում, երբ նախորդ հանդիպման արդյունքում այդ գաղափարն ընդամենը մի քանի կողմնակից ուներ: Կոմիտեի շատ անդամներ, ասվում էր հաղորդագրության մեջ, համարեցին, որ լրացուցիչ խթանող միջոցների կիրառման որոշումը կարող է ընդունվել «բավականին շուտ», քանի դեռ չեն հայտնվել այն տվյալները, որոնք վկայում են տնտեսության վերականգնման տեմպերի ամրապնդման մասին:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:
S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև