Ֆոնդային բորսաներ. ռուսական շուկան կշարունակի նվազում գրանցել

28.08.2012 13:41
Ֆոնդային բորսաներ. ռուսական շուկան կշարունակի նվազում գրանցել

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսական շուկայում երեքշաբթի` օգոստոսի 28–ին, առուվաճառքի բացման արտաքին ֆոնը զուսպ բացասական է։ ԱՄՆ–ում երկուշաբթի առուվաճառքն ավարտվել է տարբեր ուղղություններով, երեքշաբթի սկսվել է ամերիկյան ինդեքսների ֆյուչերսների նվազումը։ Նավթը նույնպես նվազում է։ Այդ ֆոնին ռուսական շուկան շարունակում է անկումը, հաղորդում է  rbc.ru–ն։

Մակրոտնտեսություն

Ֆոնդային առուվաճառքները Եվրոպայում 2012 թվականի օգոստոսի 27–ին ավարտվել են հիմնական ինդեքսների աճով։ Շուկան խթանում էին Չիկագոյին Դաշնային պահուստային բանկի ղեկավար Չարլզ Էվանսի մեկնաբանությունները։ Ֆինանսիստը կարծիք էր հայտնել, որ ԴՊՀ–ն պետք է անհապաղ սկսի դրամային խթանման հերթական ռաունդը և օժանդակել դանդաղող շուկաներին։ Դրան զուգընթաց ներդրողները փորձում էին հետ վերցնել Apple–ի դեմ Samsung–ի պատենտային վեճի որոշումը։

Հարավկորեական հսկային պարտադրելն են ամերիկյան ընկերությանը վճարել 1.05 մլրդ դոլարի փոխհատուցում։
Այդ ֆոնին կտրուկ աճել են ֆիննական Nokia–ի բաժնետոմսերը` 7.70 տոկոսով, քանի որ վերլուծաբանները կարծում են, որ Samsung–ին հասցրած հարվածն անպատճառ բացասական հետևանքներ կունենա Android պլատֆորմի համար, ինչը Microsoft–ի հետ համագործակցող սկանդինավյան արտադրողի համար Windows–ի նոր տարբերակի թողարկման նախաշեմին լրացուցիչ շահույթ ունենալու հնարավորություն կստեղծի։

ԱՄՆ–ի ֆոնդային առուվաճառքները երկուշաբթի` օգոստոսի 27–ին, ավարտվել են տարբեր ուղղություններով`  Dow Jones ինդեքսը նվազել է 33.3 կետով (-0,25%)` հասնելով 13124.67 կետի, S&P ինդեքսը` 0.69 կետով (-0,05%)` մինչև 1410.44 կետ։ Աճել է NASDAQ ինդեքսը 3.41 կետով (+0,11%)` մինչև 3073.19 կետը։
Ասիական ֆոնդային հարթակներում օգոստոսի 28–ին միաբանություն չեղավ։ Մոսկվայի ժամանակով 08։00–ին Nikkei 225 ինդեքսը նվազել է 0.68 տեկեսով,  Strates Times–ը` 0.03 տոկոսով,  Hang Seng–ը` 0.16 տոկոսով։ Միաժամանակ Shanghai Composite–ն աճել է 0.03 տոկոսով,  All Ordinaries–ը` 0.01 տոկոսով։

Ապրանքներ

Չնայած Չ.Էվանսի հայտարարություններին` շուկայում կասկածներ են ծագել թվայն մեղմացման նոր ռաունդի շուրջ։ Վերլուծաբանները և ներդրողները հարցադրում են կատարում այն մասին, թե ինչին է դա պետք, և եթե պետք է, ապա ինչ անել Twist ընթացիկ ծրագրի հետ։ Եթե քանակային մեղմում չլինի, նշանակում է, որ թանկարժեք մետաղները դանդաղել են իրենց աճի մեջ, և հիմա գնորդները կպատժվեն` գները կտրուկ անկում կապրեն։

Երեքշաբթի 08։00–ին ոսկու ֆյուչերսները գտնվում էին մեկ ունցիայի դիմաց 1663.32 դոլարի սահմանում (-0,73%), արծաթինը` 30.60 դոլ/ունցիա (-1,4%), պլատինումի ֆյուչերսները` 1535.2 դոլ/ունցիա (-1,16%), պալլադիումինը` 645.35 դոլ/ունցիա (-1,44%)։

Դա արդարացված է նաև սև ոսկու գների համար։ Երեքշաբթի 08։00–ին Brent տեսակի նավթը 112.18 դոլ/բարել էր կազմում (-0,07%), Light Sweet–ը սակարկում էր 95.42 դոլ/բարելի մակարդակում (-0,05%)։

Forex

Երեքշաբթի եվրոն սակարկելի է «կարմիր գոտում»։ Մասնակիցները վաճառում են արժույթը եվրագոտու խորացող ճգնաժամային գործընթացների ֆոնին։ Կարծես թե, խնդիրներն աստիճանաբար ներթափանցում են եվրոյի գոտու միջուկը` նախօրեին։ Գերմանիայից թույլ վիճակագրություն է ստացվել, իսկ երեքշաբթի` Ֆրանսիայից։ 08։30–ին եվրոյի փոխարժեքը կազմել է 1.248 ԱՄՆ դոլար։

Ֆրանսիացի գործազուրկների պաշտոնական թիվը շարունակում է աճել 15–րդ ամիսն անընդմեջ։ 2012 թվականի հուլիսին աշխատանք որոնողների թիվն աճել է 41.3 հազարով և հասել 2.99 մլն–ի։ Նման տվյալներ, Ֆրանսիայի աշխատանքի նախարարության հղումով, բերում է France 24–ը։ Աճել է նաև լրիվ աշխատանքային օրվա հայտատուների թիվը` այս տարվա հուլիսին հունիսի համեմատ այն աճել է 58.3 հազարով և հասել է 4.45 մլն–ի։

Աշխատանքի նախարարության տվյալների հրապարակումից անմիջապես հետո գործազրկության իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես է եկել Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոն։ «Այդ լանջով վեր բարձրանալը ծանր կլինի, բայց ամեն օր մենք դրա համար անում ենք հնարավորինը»,– ասել է նա։ Կառավարության ղեկավարը միաժամանակ նշել է, որ կաբինետը կարող է դեպի նվազում վերանայել 2013 թվականի ազգային տնտեսության աճի կանխատեսումը։ Նախկինում հնչեցրած 1.2 տոկոսանոց թիվը ներկայում դիտարկվում է որպես «չափազանց լավատեսական»։

Հավանաբար, շուկայի ամառային ուրախությունն ավելորդ էր, և այժմ խաղացողները կսկսեն գիտակցել, որ եվրագոտում վերջին ամիսներին դժվարություններն ավելացել են, իսկ տնտեսական աճի ազդակներն այդքան էլ շատ չեն։ Կուտակված հարցերը պետք է լուծել, բայց ինչպես` պարզ չէ։ ԵԿԲ–ի թողարկումը հզոր ցավազրկող է, սակայն այն չի լուծում եվրոյի հիմքի` իրական տնտեսության խնդիրները։ Դա նշանակում է, որ եվրոյի գինը բարձրացված է և շուտով կսկսվի անկումը, որ իր փոխարժեքով արդարացնի տնտեսական իրողությունները։

Բաժնետոմսերի շուկաներ

Ռուսական ֆոնդային շուկան շաբաթը շատ հանգիստ է սկսել։ Ուրբաթ օրվա նստաշրջանի ավարտին նկատված աճը, որը ՄՄԱԲ–ի ինդեքսը հանեց 1450 կետից բարձր, չկարողացավ փոխել առքուվաճառքի ընթացը հայրենական շուկայում` խաղացողներն առաջվա պես կողմնորոշվում են այդ առանցքային ցուցանիշով և պատրաստ չեն իջեցնել գնանշումները 1.5 տոկոսով այդ մակարդակից։

Օրը սկսվեց ոչ մեծ աճից՝ նավթի գների բարձրացման և ուրբաթ օրն ամերիկյան շուկայի բարձր փակման շնորհիվ, բայց նշանակալի լուրերի բացակայության ֆոնին լավատեսությունը կորավ։

Գերմանիայից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը համընկավ կանխատեսումների հետ, իսկ Չիկագոյի ԴՊԲ ղեկավար Չարլզ Էվանսի կոչը դրամավարկային քաղաքականության անհապաղ մեղմման վերաբերյալ առանց ոգևորության ընդունվեց։ Խաղացողներն ակնհայտորեն չեն ցանկանում հույս դնել ԱՄՆ-ում քանակային մեղմման ծրագրի հերթական ռաունդին, իսկ ՄՄԱԲ–ի ինդեքսը, հավանաբար, կմնա 1450 կետում։

Կանխատեսում

Ռուսական շուկան ձանձրացնում է փոփոխության բացակայությամբ և առուվաճառքի չնչին ծավալներով։ Սակայն այլ կերպ առայժմ լինել չի կարող` նույնիսկ եթե ներդրողները ցանկանում են վաճառել թղթերը, ապա չեն կարող դա իրականացնել ԱՄՆ–ում քանակային մեղղման հերթական փուլի վերաբերյալ հաղորդման հույսով։

Ընթացիկ շաբաթ այդ հարցով ակնկալիքները պետք է շտկի երկրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ աճի վերաբերյալ վերանայված տվյալների հրապարակումը (չորեքշաբթի), ինչպես նաև ուրբաթ Ջեքսոն Հոլլում ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի ելույթը։

Նոր շաբաթը ռուսական շուկակում սկսվել է վարընթաց խաղից, և ամառային մնացած չորս նստաշրջանների ընթացքում խաղացողները կփորձեն զարգացնել վարընթաց խաղը։ Արդեն երեքշաբթի շուկայում արժե սպասել ավելի էական վաճառքների, քան երկուշաբթի` դրան կնպաստեն ոչ միայն համաշխարհային  ֆոնդային հարթակների թուլությունը, այլ նաև գնային անկում ապրող նավթը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև