Հայաստանում ՀՆԱ-ի աճը յոթ ամսում 5,5-6% է կազմել. ԱԺ հանձնաժողովի ղեկավար

28.08.2012 14:57
Հայաստանում ՀՆԱ-ի աճը յոթ ամսում 5,5-6% է կազմել. ԱԺ հանձնաժողովի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՀՆԱ-ի աճը յոթ ամիսների ընթացքում, 2011թ.-ի նույն ցուցանիշի համեմատ, կազմել է 5,5-6 տոկոս, երեքշաբթի լրագրողներին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:

«Ես վստահ եմ, որ ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճը (որը նախատեսված է 2012թ.-ի պետբյուջեում) մենք կգերակատարենք: Այսօր դժվար է ասել, թե ինչպիսին կլինի իրական ցուցանիշը, սակայն ես կարծում եմ, որ այն ավելի ցածր կլինի այսօրվա ցուցանիշից»,- ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ այդ աճի կառուցվածքում զգալի մասնաբաժինը պատկանում է արդյունաբերության ոլորտին, որտեղ հաշվետու ժամանակահատվածում աճը գերազանցում է 13 տոկոսը:

Նա ընդգծեց, որ շատ անգամ նման արդյունքների հաջողվել է հասնել այն բանի շնորհիվ, որ կառավարությունը հետևում է տնտեսության դիվերսիֆիկացիայի քաղաքականությանը` որևէ բացասական սցենարների դեպքում խոցելիությունը մեղմացնելու համար:
«Բացի այդ, պետության և մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ կապիտալն ուղղվում է այն ոլորտներ, որտեղ ներդրողների համար առավել մեծ երաշխիքներ կան»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ արդյունաբերության ոլորտում ակտիվության ցուցանիշը էականորեն բարձրացրած ոլորտները բարձր տեխնոլոգիաներն են, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը, հանքաքարի ոլորտը, մետաղագործությունը և թեթև արդյունաբերությունը:

Հանձնաժողովի ղեկավարը դրական է անվանել նաև այն, որ ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում գյուղատնտեսության ոլորտում 40 տոկոսանոց աճ է գրանցվել, որին շատ անգամ հաջողվել է հասնել լավ կլիմայական պայմանների, ինչպես նաև այն խթաննների շնորհիվ, որոնք կառավարությունը ներդրել է այդ ոլորտում:
«Ես ենթադրում եմ, որ մոտ ապագայում այդ ցուցանիշը մի քանի անգամ կավելանա խաղողի լավ բերքի շնորհիվ»,- ասաց նա:

Խոսելով շինարարության ոլորտի մասին՝ պատգամավորը նշեց, որ այդ ոլորտում շարունակվում է նախորդ տարվա համեմատ անկում գրանցվել:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, շինարարության ծավալը հունվար-հուլիս ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 5,2 տոկոսով` կազմելով 165,5 մլրդ դրամ: Միաժամանակ տվյալ ոլորտում հուլիսին նաև  0,6 տոկոսանոց անկում է գրանցվել` 2011թ.-ի հուլիսի համեմատ:
«Պետությունն անկասկած աջակցում է հիփոթեքային բնակարանային շինարարությանը, ճանապարհային շինարարական աշխատանքներ է իրականացնում, սակայն դեռ բավականաչափ բացասական միտումներ են նկատվում»,- պարզաբանեց Մինասյանը:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,7 տոկոսով:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում 2012թ.-ին 4-4,5 տոկոսանոց աճ է կանխատեսում:

Հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջ խնդիր էր դրել 7 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովելու ուղղությամբ: Նախորդ տարվա արդյունքում այդ ցուցանիշը կազմել է 4,6 տոկոս ($1 – 409,70 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև